ԱԶԳԿ կենտրոն (Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն) հասարակական կազմակերպություն
Լույս է տեսել ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղի պարբերականի հերթական համարը, որը լուսաբանում է կազմակերպության 2010թ. հունվարից մարտ ամիսներին կատարած աշխատանքները: Համարը ներկայացնում ենք PDF ֆայլի տեսքով:
2008թ. նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանի Վարդգէս և Ռիթա Պալեանների անվան գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ ԱԶԳԿ կենտրոնի կողմից հրատարակված «Ամառային դպրոցներ» գրքույկի շնորհանդեսը: Ներկայացնում ենք գրքույկը PDF ֆայլի տեսքով:
ԱԶԳԿ կենտրոնը 2009թ հունիսի 1-15-ը Աշխարհի միացյալ քոլեջների ուսանողների համար կազմակերպել էր հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր: Կազմակերպությունը հրատարակել է ծրագիրը ներկայացնող բուկլետ:
Հրապարակում ենք Գայանե Ղուկասյանի «Ո՞րն է հանրակրթական դպրոցի նպատակը» վերնագրով հոդվածը: Հոդվածը կարող եք կարդալ այստեղ, կամ ստանալ WORD document ֆորմատով ֆայլը:
կարդալ հոդվածը ստանալ ֆայլը
2010թ. հունիսի 16-18-ը Երևանում տեղի կունենա «Երիտասարդների և մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» թեմայով միջազգային գիտաժողով: Մասնակցության հրավեր
2010թ. մարտի 1-ից ԱԶԳԿ կենտրոնը սկսել է «Սեմինարներ աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի ու բնապահպանական տեղեկատվության մասին» ծրագիրը:
2010թ. մարտի 17-ին Երևանի Օրհուս կենտրոնում կայացավ «Սեմինարներ աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի (ԱԱՏՌ) ու բնապահպանական տեղեկատվության մասին» ծրագրի ներկայացումը: Միջոցառմանը ներկայացված պրեզենտացիայի ֆայլը կարող եք գտնել այստեղ:
2010թ. հունվարի 30-ին ԵՊՀ սպորտային դահլիճում տեղի ունեցավ ազգային խաղերի առաջին մրցույթի եզրափակիչը, որը «ԱԶԳԿ կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր «Հայ ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում, որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի շրջանակներում:
2009թ. հոկտեմբերի 19-25-ը անցկացվեց «Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում», որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց «ԱԶԳԿ կենտրոնը»:
2009թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը «ԱԶԳԿ կենտրոն» ՀԿ-ն անցկացրեց Բոլոնիայի գործընթացին նվիրված «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանումը» թեմայով ձմեռային դպրոց:
«ԱԶԳԿ կենտրոն» ՀԿ-ն ընդգրկված է «Ակտիվացնենք թանգարանները` որպես ցկյանս ուսումնառության տարածքներ» ծրագրի մեջ:
2009թ. ամռանը ԱԶԳԿ կենտրոնը իրականացրեց «Հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր» Աշխարհի միացյալ քոլեջների (ԱՄՔ) ուսանողների համար, ինչպես նաև մասնակցեց «Թանգարանային կրթություն սփյուռքահայ ուսուցիչների համար» ծրագրին: