width=80%>

Հայագիտության ամառային դպրոց
Երեւան 2008
դասախոսական կազմ


Գայանե Գրիգորյան
(հայոց լեզու)


Ծնվել է 1962թ. հունվարի 9-ին Երևանում: Ավարտել է Երևանի Մուրացանի անվան N18 միջնակարգ դպրոցը: 1979թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետի հայ-ռուսական բաժինը:

1984 թ. Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտ էր: 3 տարի անց, ավարտելով ասպիրանտուրան, աշխատանքի է անցնում նույն ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 1990թ. փայլուն կերպով պաշտպանում է իր թեկնածուական դիսերացիան՝ շնորհ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճանը:

Ձեռնամուխ լինելով գիտահետազոտական աշխատանքի՝ զուգահեռաբար զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Դեֆեկտոլոգիայի և տարրական կրթության, ինչպես նաև Նախադպրոցական ֆակուլտետներում, Գրիգոր Զոհրապ, Դավիթ Անհաղթ մասնավոր համալսարաններում, «Ալբիոն» ուսումնական կենտրոնում:

1994-96թթ աշխատել է Կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչությունում՝ զբաղվելով տեսչական և ուսումնական գործունեությամբ:

1994-98թթ խմբագիր էր Երևանի մետրոպոլիտենի «Մետրո Դիզայն» գովազդային գործակալությունում:

1998-2005թթ աշխատել է Այրեքս ամերիկյան կազմակերպությունում որպես կրթական խորհրդատու և «Երևան» թեստային կենտրոնի թեստ ադմինիստրատոր:

Այժմ աշխատում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունում որպես ավագ կրթական խորհրդատու: