Հայագիտության ամառային դպրոց
Երևան 2008
դասախոսական կազմ


Հարություն Մարության
(Հայ ազգագրություն. ավանդականն ու արդիականը հայոց կենցաղում)


Հարություն Մարությանը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի ավագ  գիտաշխատող է, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի հրավիրյալ դասախոս: ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի փորձագետ է:

Մասնագիտական հետաքրքրության բնագավառներն են՝

  • ժամանակակից ազգային շարժումներ և ազգային ինքնություն,
  • բախումնաբանություն,
  • աղքատության խնդիրներ,
  • հայերի ենթաէթնիկ խմբեր,
  • հայ ավանդական մշակույթ (բնակավայր, բնակելի տներ, կահույք, արհեստներ),
  • էթնիկ պատմության հարցեր:

1978թ-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1984թ-ին ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտում (Մոսկվա) ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Հարություն Մարությանը մոտ 60 հոդվածների եւ բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Պատմություններ աղքատների մասին» (2 հատոր), «Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ», “Armenian Folk Arts, Culture, and Identity”:

Էլ. փոստ՝ hmarut@web.am, hmarut@yahoo.com