width=80%>

Հայագիտության ամառային դպրոց
Երեւան 2008
դասախոսական կազմ


Գայանե Թերզյան
(հայոց լեզու)


Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով բանասերի, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում:

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս է: Դասավանդում է նաեւ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական մանկավարժական ուսումնարանում:

Եղել է «...21...» ուսանողական երիտասարդական ամսաթերթի, իրավախախտ անչափահասներին հասցեագրված «Էջ» ամսաթերթի գլխավոր խմբագիրը, ղեկավարել է պատանի լրագրողների «Շավիղ» դպրոցը:

Անդամակցում է Հայաստանի ժուռնալիստների միությանը, Երեւանի մամուլի ակումբին, մանկավարժների ասոցիացիային: «Քայլ առ քայլ» ԲՀ հոգաբարձուական խորհրդի անդամ է:

Եվրախորհրդի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ։ Ուսումնառություն, դասավանդում, գնահատում» գրքի հայերեն տարբերակի խմբագիրն է։ Հայաստանի տարրական դպրոցների համար ստեղծված օտար լեզուների ինքնագնահատման «Եվրոպական լեզվական թղթապանակի» համահեղինակն է։

Համահեղինակ է բազմաթիվ այլ գրքերի եւ ձեռնարկների։
Հրապարակել է հոդվածներ՝ նվիրված երեխաների կրթական, հոգեբանական եւ սոցիալական պրոբլեմներին, ինչպես նաեւ ժուռնալիստիկայի հարցերին: