Ազգային
   Զարգացման
     Գիտակրթական
         Կենտրոն

ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
 
Դուք այս կայքի
243506 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

Թանգարանային կրթություն սփյուռքահայ ուսուցիչների համար

դոնոր - ծրագիրն իրագործվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «2009թ. սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում
ժամկետ - 2009թ, հուլիսի 20 - 2009թ, օգոստոսի 17



Ծրագրի նպատակն էր ներկայացնել ուսուցիչներին թանգարանային կրթության մեթոդաբանությունը` կազմակերպելով նրանց համար դասընթացներ Հայաստանի թանգարաններում:

Ծրագրի ընթացքում ԱԶԳԿ կենտրոնը համագործակցել է հետևյալ թանգարանների հետ.

  • Թումանյանի տուն - թանգարան Երևանում
  • Սարդարապատի ազգագրական թանգարան
  • Էրեբունի պատմահնագիտական արգելոց - թանգարան
  • Հայաստանի ազգային պատկերասրահ,
որոնցում կազմակերպվեցին ինտերակտիվ դասընթացներ և զանազան միջոցառումներ:
Մասնավորապես, Թումանյանի տուն - թանգարանում ցուցադրվեց մեծ գրողի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը, Էրեբունի թանգարանում կազմակերպվեց դասընթաց լեզուների հնդեվրոպական ընտանիքի, նրա խմբերի, ինչպես նաև անթրոպոլոգիայի վերաբերյալ:

« գնալ հետ



 
© ԱԶԳԿ 2004 - 2012