 |
|
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4
16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
|
|
|
|
|
ԱԶԳԿ մասին |
|
Գործունեությունը |
|
Հավելյալ |
|
|
Դուք այս կայքի
include ("counter.php"); echo $c[0];?> -րդ
այցելուն եք
|
|
valign="top" align="center">
|
ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր
Հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր
«Աշխարհի միացյալ քոլեջների» (ԱՄՔ) ուսանողների համար
գործընկեր - ԱՄՔ (Աշխարհի միացյալ քոլեջներ) շարժման Եվրասիական ազգային կոմիտե
ժամկետ - 1 մայիսի, 2009թ. - 31 օգոստոսի, 2009թ.
Ուսանողների տպավորությունները
|
|
Ծրագրի գործընկերներն էին`
- ՀՀ ԿԳՆ Երևանի Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջը,
-
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը,
-
Էրեբունի պատմահնագիտական արգելոց - թանգարանը,
-
ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը,
-
Գորիսի ուսուցիչների միությունը,
-
ՀՀ ԿԳՆ Եղեգնաձորի պետական քոլեջը:
ՀՀ ԿԳՆ Եղեգնաձորի պետական քոլեջը ծրագրի իր մասը իրագործելու համար, իր հերթին, համագործակցել է.
- Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց Թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի,
-
«Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի,
- Վերնաշեն գյուղի գյուղապետարանի,
- Վայոց Ձորի Պատմական միջավայրի պահպանման մարզային ծառայության հետ:
ԱԶԳԿ կենտրոնը 2009թ հունիսի 1-15-ը Աշխարհի միացյալ քոլեջների ուսանողների համար կազմակերպել էր
հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր:
«Աշխարհի միացյալ քոլեջներ» (ԱՄՔ) կրթական շարժումը միջազգային ծրագիր է, որն ուղղված է աշխարհի երիտասարդների
փոխըմբռնման ամրապնդմանը և կրթության հավասար հնարավորություններ ապահովելուն` անկախ ուսանողի ֆինանսական պայմաններից:
Այն իր մեջ ներառում է 12 քոլեջներ 5 մայրցամաքներում: ԱՄՔ ամեն տարի տրամադրում է ավելի քան 1000 կրթաթոշակ
130 երկրների ուսանողների: ՄԱՔ-ում 16-18 տարեկան ուսանողները երկու տարվա ընթացքում անցնում են նախահամալսարանական խորացված
դասընթաց, որն ավարտելով՝ ստանում են բակալավրի միջազգային դիպլոմ: Իր մարդասիրական մտահաղացումների լայն
տարածման նպատակով՝ ԱՄՔ-ը կազմակերպում է ամառային դպրոցներ տարբեր երկրներում: Այդպիսի դպրոցներում ուսանողները կարող են ավելի
լավ ուսունասիրել և հասկանալ այլ ժողովուրդների պատմությունն ու
մշակույթը և կատարել իրենց փոքրիկ ներդրումը կոնկրետ խնդիրների լուծման մեջ: Այս տարի այդպիսի դպրոց անցկացվեց Հայաստանում:
Այն կազմակերպել էր ԱԶԳԿ կենտրոնը` ԱՄՔ շարժման Եվրասիական ազգային կոմիտեի աջակցությամբ:
Հայաստան այցելեցին Իտալիայի և Մեծ Բրիտանիայի քոլեջների ուսանողները: Այցի ընթացքում նրանք ծանոթացան Հայաստանի տարբեր քաղաքներին
և պատմաճարտարապետական հուշարձաններին:
Ամառային դպրոցի մասնակիցները եղան Հայաստանի հետևյալ քաղաքներում`
«Թանգարանային կրթություն» ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթացան պատմաճարտարապետական հուշարձաններին, այցելեցին Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր և թանգարաններ՝
Գառնի,
Գեղարդ,
Զորաց քարեր,
Տաթևի վանք,
Գլաձոր,
Նորավանք,
Խոր Վիրապ,
Զվարթնոց,
Մայր Աթոռ սբ Էջմիածին,
Ցեղասպանության թանգարան,
Մատենադարան,
Գլաձորի համալսարանի թանգարան,
Հ. Թումանյանի տուն-թանգարան,
Հայաստանի Ազգային Պատկերասրահ,
Փարաջանովի տուն-թանգարան,
Էրեբունի թանգարան:
Նրանք հաճույքով մասնակցեցին Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերին` օգնեցին ներկել Անանիա Շիրակացի
ճեմարանի ցանկապատը, կատարեցին մաքրման և վերականգնողական աշխատանքներ Երևանի բուսաբանական այգում և միջնադարյան Գլաձոր
համալսարանի տարածքում, մասնակցեցին նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ընթացող պեղումներին:
Ուսանողների տպավորությունները ապացուցեցին, որ ծրագիրը անհրաժեշտ է զարգացնել և նորանոր
ուսանողներ հրավիրել Հայաստան:
« գնալ հետ
|
include("part2.php"); ?>
| |