Հայաստանը ստորագրել է «Աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի» մասին արձանագրությունը 2003թ. մայիսի 21-ին Կիևում կայացած նախարարների 5-րդ կոնֆերանսում: |
 |
Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողություններն ուղղված են կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների (Մարզկենտրոններ և գործարար հասարակություն), ՀԿ-ների ու բնակչության խմբերի ակտիվ ներգրավվածությանը և համագործակցությանը հասարակության տեղեկացվածության բարձրացման գործընթացում, ինչպես նաև ակտիվ համագործակցությանը մարզային Օրհուս կենտրոններ հետ:
Ծրագրի նպատակն է
-
Ընդլայնել հասարակության տեղեկացվածությունը Հայաստանի 3 մարզերում (Կոտայք, Լոռի, Սյունիք) ԱԱՏՌ-ի մասին:
-
Նպաստել Հայաստանում բնակչության և ձեռնարկատերերի /գործարար հասարակության/ ներգրավմանը ԱԱՏՌ-ի ստեղծման և կատարման քաղաքականության մեջ:
 |
 |
Խնդրի նախապատմությունը ԱԱՏՌ-ները արդյունաբերության կամ այլ աղբյուրներից առաջացած աղտոտիչների հաշվառման ռեգիստրներ են: Շատ երկրներում դրանք արդյունավետ գործիք են շրջակա միջավայրի կառավարման համար, քանի որ դեպի օդ, ջուր և հող տարբեր թունավոր նյութերի արտանետումների և տեղափոխման մասին կառավարության, արդյունաբերության և հանրության համար իրազեկման աղբյուր են:
|