$title='ԱԶԳԿ կենտրոն::Ընթացիկ ծրագրեր'; include('part1.php');?>
|
ԱԶԳԿ գործունեությունը :: Ընթացիկ ծրագրեր Ինտելեկտուալ տուրիզմ ծրագրի ներկայացում
2012թ փետրվարի 25-ին Պիազզա Գրանդե կենտրոնում ԱԶԳԿ կենտրոնի կողմից տեղի ունեցավ Ինտելեկտուալ տուրիզմ ծրագրի ներկայացումը: Ինտելեկտուալ տուրիզմը ուսուցման և ճանապարհորդության համադրություն է մեկ ծրագրում: Մոտեցման հիմքում ընկած է թանգարանների և տեսարժան վայրերի ոգեշնչող տարածքների օգտագործումը մասնագիտական դասընթացներ անցկացնելու համար: Հանդիպման մասնակիցները հանդիսանում էին մի շարք համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները : Հանդիպման ժամանակ շոշափվեցին մի շարք թեմաներ, որոնց թվում էին Միջազգայնացումը համալսարաններում, ԵՀՀ-ի «ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ օրենսդրության բարելավման նախագիծը»: Հրավիրված էին ներկայացուցիչներ «Ուսանողության Ձայն» ծրագրից, ովքեր ներկայացրեցին վերջերս կատարված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
|