width=90%>
ԱԶԳԿ գործունեությունը :: Միջոցառումներ

Ցկյանս ուսումնառության օրեր


«Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միությունը և DVV International հայաստանյան գրասենյակը 2012թ. նոյեմբերի 10-ին կազմակերպել էին «Ցկյանս ուսումնառության օրեր Հայաստանում 2012» միջոցառումը, որի նպատակն էր նպաստել բոլոր քաղաքացիների համար ցկյանս ուսումնառության (ՑՈՒ) և, մասնավորապես, մեծահասակների կրթության (ՄԿ) մատչելիության բարձրացմանը: «Օրերի» նպատակներն էին՝
  • Ցկյանս ուսումնառության և, մասնավորապես մեծահասակների կրթության գաղափարների տարածում և դրա անհրաժեշտության և կարևորության մասին հասարակության լայն խավերի տեղեկացվածության բարձրացում
  • Ցկյանս ուսումնառության իրականացնողների խթանում և համախմբում
  • Ուսումնառության նոր հնարավորությունների բացահայտում բոլորի համար:
ԱԶԳԿ Կենտրոնը նույնպես մասնակցել էր այս միջոցառմանը ՝ ներկայացնելով իր
արտագնա և ներգնա ինտելեկտուալ տուրիզմի ծրագրերը: