Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
939 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ մասին

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ 2000

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՒ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
6. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
up

1.1 Ազգային զարգացման գիտակրթական կենտրոնը կամավոր սկզբունքներով ստեղծված հասարակական կազմակերպություն է (այսուհետ կազմակերպություն), որը հիմնված է իր անդամների շահերի ու հոգևոր պահանջների ընդհանրության և ոչ նյութական պահանջմունքների բավարարման վրա :

1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ գործող օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

1.3 Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, իրավահավասարության և կամավորության սկզբունքի հիման վրա:

1.4 Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

1.5 Կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք՝ խորհրդանիշով, որտեղ պատկերված է բացված գիրք, որի էջերի վերևի մասը հեռապատկերում դառնում է Արարատ լեռան գագաթները և դրանց միջից շողարձակում է արևը, գրքի տակ հայերեն մեծատառերով գրված է ԱԶԳԿ, իսկ դրա տակը նույնպես մեծատառերով, բայց ավելի փոքր տառաչափով կիսաշրջանաձև գրված է ԿԵՆՏՐՈՆ նույն խորհրդանիշով պաշտոնաթղթեր, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ ինչպես դրամով, այնպես էլ տարադրամով:

1.6 Կազմակերպությունը ունի խորհրդանիշ, որտեղ պատկերված է բացված գիրք, որի էջերի վերևի մասը հեռապատկերում դառնում է Արարատ լեռան գագաթները և դրանց միջից շողարձակում է արևը, գրքի տակ հայերեն մեծատառերով գրված է ԱԶԳԿ, իսկ դրա տակը նույնպես մեծատառերով, բայց ավելի փոքր տառաչափով կիսաշրջանաձև գրված է ԿԵՆՏՐՈՆ:

1.7 Կազմակերպությունը օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

1.8
Կազամակերպության անվանումն է հայերեն՝ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ անգլերեն՝ SCIENTIFIC AND EDUCATIONAL CENTER OF NATIONAL DEVELOPMENT

1.9 Կազմակերպության գտնվելու վայրն է՝
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գյուբեկյան 34-ա, բն.35;
հեռ. (0374 10) 27 57 26

2.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
up

2.1 Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են.
  • նպաստել ազգային զարգացմանը կրթության կազմակերպման միջոցով;
  • նպաստել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը և ինտեգրացմանը միջազգային կրթական համակարգին;
  • նպաստել նոր ավելի արդյունավետ ուսումնական ծրագրերի և տեխնոլոգիաների մշակմանը, ներդրմանը և դրանց շարունակական զարգացմանը;
  • նպաստել և ակտիվորեն մասնակցել կրթության զարգացման հետ կապված օրենսդրական դաշտի զարգացմանը;
  • կապեր հաստատել և համագործակցել կրթության զարգացմանը նպաստող միջազգային կազմակերպությունների հետ;
  • նպաստել դպրոց-համայնք կապերի զարգացմանը Հայաստանում;
  • նպաստել համայնքներում նոր տնտեսական հարաբերություններին համահունչ մտածողության ձևավորմանը;
  • նպաստել օտարերկրյա ուսանողների ներգրավմանը Հայաստանի բուհական համակարգում;
  • նպաստել քաղացիական կրթության զարգացմանը Հայաստանում;
  • պաշտպանել կազմակերպության անդամների շահերը տարբեր ատյաններում, մշակել կազմակերպության շահերի կոլեկտիվ պաշտպանության համակարգ:

3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
up

3.1 Կազմակերպությունը իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար կարող է կազմակերպել տարբեր բնույթի դասընթացներ, գիտական հետազոտություններ և իրականացնել խորհրդատվական ու փորձագիտական ծառայություններ:

3.2 Կազմակերպությունը իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար կարող է կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, հեռուստա և ռադիոհաղորդումներ, զբաղվել հրատարակչական գործունեությամբ, իրականացնել իր կանոնադրական իրավունքներից և խնդիրներից բխող ծրագրեր ու իր իրավասության սահմաններում կատարել այլ աշխատանքներ:

3.3 Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդրիներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը և ՀՀ այլ պետական մարմիններին:

3.4 Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, միջազգային և այլ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:

3.5 Կազմակերպությունը կարող է ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների, կնքել համաձայնագրեր, պայմանագրեր միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների հետ:

3.6 Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և քաղաքներում կազմակերպությունը կարող է հիմնել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր, ներկայացչություններ, որոնք կգործեն կազմակերպության կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

3.7 Կազմակերպությունը կարող է գործունեություն ծավալել (ստեղծել մասնաճյուղեր և ներկայացչություններ) արտասահմանյան երկրներում այդ երկրների օրենսդրությանը համապատասխան:

3.8 Կազմակերպությունը կարող է գործունեություն ծավալել (ստեղծել մասնաճյուղեր և ներկայացչություններ) արտասահմանյան երկրներում այդ երկրների օրենսդրությանը համապատասխան:

3.9 Կազմակերպությունը կարող է հիմնել լրատվության միջոցներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ե և տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով:

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
up

4.1 Կազմակերպության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է սույն կանոնադրությունը և ունի կրթական համակարգում աշխատելու առնվազն մեկ տարվա փորձ կամ կրթական կամ էլ գիտահետազոտական ծրագրերով եղել է արտասահմանում առնվազն երկու ամիս ժամանակով, ու իր գործունեությամբ նպաստում է կազմակերպության կանոնադրական նպատակների ու խնդիրների իրագործմանը և մուծում է անդամավճար:

4.2 Կազմակերպության նոր անդամի ընդունելության մասին որոշումն ընդունվում է վերջինիս գրավոր դիմումի համաձայն կազմակերպության վարչության կողմից:

4.3 Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ կազմակերպության վարչության ՝ տվյալ անդամին կազմակերպությունից հեռացնելու որոշման հիման վրա:

4.4 Կազմակերպության անդամը մուծում է մուտքի վճար և անդամավճար, որոնց չափերը սահմանվում են միության վարչության կողմից:

4.5 Կազմակերպության անդամը իրավունք ունի՝
  • ընտրել կազմակերպության ղեկավար և վերստուգիչ մարմինները, ինչպես նաև ընտրվել վերոհիշյալ մարմիններում,
  • կազմակերպության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել կազմակերպության ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ, ինչպես նաև գործնական ծրագրեր,
  • ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,
  • օգտվել կազմակերպության իրավական, ֆինանսական և բարոյական աջակցությունից,
  • իրազեկ լինել կազմակերպության գործունեությանը,
  • մասնակցել կազմակերպության միջոցառումներին,
  • անարգել դուրս գալ կազմակերպության շարքերից:
4.6Կազմակերպության անդամը պարտավոր է.
  • նպաստել կազմակերպության նպատակների և խնդիրների իրագործմանը,
  • մասնակցել կազմակերպության աշխատանքներին և կազմակերպած միջոցառումներին,
  • սահմանված չափով և կարգով մուծել մուտքավճար և անդամավճար,
  • իր գործունեությամբ բարձր պահել կազմակերպության հեղինակությունը,
  • գործել կազմակերպության կանոնադրության և էթիկայի կանոնագրքի նորմերին համապատասխան,
  • պահպաներ կազմակերպության վարչության կողմից սահմանված կազմակերպության կազմակերպության խորհդանիշից և այլ նշաններից օգտվելու կարգը, առանց թույլտվության չօգտագործել դրանք,
  • աջակցել կազմակերպության գործունեությանը,
  • կատարել կազմակերպության ղեկավար մարմինների որոշումները:

4.7 Կազմակերպությունը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց իրավունքները ու պարտականությունները սահմանվում են կազմակերպության վարչության կողմից:

4.8 Կազմակերպության անդամները կազմակերպության ունեցվածքի մեջ չունեն բաժնի իրավունք:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
up

5.1 Կազմակերպության ղեկավար մարմիններն են՝ համաժողովը, վարչությունը և նախագահը:

5.2 Կազմակերպության վերահսկողությունը իրականացնող մարմինը վերստուգիչ հանձնաժողովն է:

5.3 Կազմակերպության ղեկավար և վերահսկող մարմինները ընտրովի են:

5.4 Կազմակերպության ղեկավար և վերահսկող մարմինների անդամ կարող են դառնալ կազմակերպության այն անդամները, որոնք կրթական կամ գիտահետազոտական ծրագրերով եղել են արտասահմանում առնվազն երկու ամիս ժամանակով:

5.5 Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որին պատկանում է կազմակերպության կառավարման և գորխունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

5.6 Համաժողովը գումարվում է երեք տարին մեկ անգամ:

5.7 Կազմակերպության արտահերթ համաժողով հրավիրվում է կազմակերպության վարչության կամ/և կազմակերպության անդամների ընդհանուր թվի առնվազն1/2 - ի պահանջով:

5.8 Կազմակերպության համաժողովը (վերահսկիչը).
  • ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, կատարում է փոփոխություններ դրանում,
  • որոշում է կազմակերպության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի թվաքանակը, երեք տարի ժամկետով ընտրում է վարչություն և վերստուգիչ հանձնաժողով,
  • երեք տարի ժամկետով ընտրում է կազմակերպության նախագահ և փոխնախագահ, որոնք ի պաշտոնե մտնում են կազմակերպության վարչության կազմի մեջ և հանդիսանում են կազմակերպության վարչության նախագահը և փոխնախագահը,
  • քննարկում և հաստատում է կազմակերպության վարչության, նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի (վերահսկիչի) հաշվետվությունները,
  • ընդունում է կազմակերպության լուծարման և վերակազմակերպման մասին որոշումներ: Կազմակերպության համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե դրան մասնակցում են համաժողովի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 1/2: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են համաժողովի պատվիրակների ձայների 2/3-ով: Մյուս բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:


5.9 Կազմակերպության վարչությունը.
  • ընտրվում է կազմակերպության համաժողովի կողմից երեք տարի ժամկետով և համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում,
  • քննարկում և որոշումներ է կայացնում կազմակերպության գործնեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են միության համաժողովի իրավասությունների մեջ,
  • նախապատրաստում և հրավիրում է կազմակերպության համաժողովներ,
  • որոշում է կայացնում կազմակերպությաը անդամագրվելու և անդամությունից հեռացնելու վերեբերյալ, որոշում է անդամավճարների և մուտքավճարների չափերը և դրանց գանձման կարգը,
  • հաստատում է կազմակերպության միջոցառումների տարեկան պլանները, ծրագրերը և հսկում դրանց կատարման ընթացքը,
  • կազմակերպության նախագահի ներկայացմամբ հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը և դրույքաչափերը,
  • սահմանում է կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված կազմակերպության կողմից վարձատրելու կարգը,
  • սահմանում է կազմակերպության պատվավոր անդամների իրավունքներն ու պարտականությունները,
  • որոշումներ է ընդունում կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հինարկներ, հանձնաժողովներ, բաժիններ, աշխատանքային խմբեր, լրատվական միջոցներ ստեղխելու և լուծարելու մասին, հաստատում դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատատակարգերը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին,
  • որոշում է կայացնում տնտեսական ընկերություններ ստեղծելուկամ դրանց մասնակցելու վերաբերյալ:

5.10 Կազմակերպության վարչության նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

5.11 Կազմակերպության վարչությունը իր հերթական նիստերը հրավիրում է երեք ամիսը մեկ անգամ: Կազմակերպության վարչության արտահերթ նիստը կարող է հրավիրվել անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի գրավոր պահանջով կամ կազմակերպության նախագահի կողմից:

5.12 Կազմակերպության նախագահը.
  • ընտրվում է կազմակերպության համաժողովի կողմից երեք տարի ժամկետով, ղեկավարում է կազմակերպության աշխատանքները և հանդիսանում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում,
  • ապահովում է համաժողովի և վարչության որոշումների կատարումը,
  • վարչության հաստատման է ներկայացնում միության հաստիքային աշխատողների ցուցակը և դրույքաչափերը,
  • աշխատանքի ընդունում և ազատում աշխատանքից կազմակերպության հաստիքային աշխատողներին,
  • համաժողովին հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության վարչության և իր կատարած աշխատանքների վերաբերյալ,
  • որոշումներ է կայացնում կազմակերպության ընթացիկ հարցերի վերաբերյալ, բացառությամբ համաշողովի և վարչության իրավասությանը պատկանող հարցերից, իր իրավասության սահմաններում ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
  • կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում համաժողովի և վարչության կողմից ընդունված փաստաթղթերը,
  • իրականացնում է համաժողովի և վարչության կողմից իր վրա դրված այլ լիազորությունները:

5.13 Կազմակերպության նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ, կազմակերպության նախագահի պարտականությունները կատարում է կազմակերպության փոխնախագահը:

5.14 Կազմակերպության փողնախագահը.
  • համակարգում է կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները,
  • համակարգում կազմակերպության անդամագրության աշխատանքները,
  • կատարում է կազմակերպության նախագահի և /կամ վարչության կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները,
  • կազմակերպության նախագահի հանձնարարությամբ , նրա բացակայության ժամանակաընթացքում, կատարում է կազմակերպության նախագահի պարտականությունները:

5.15 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերահսկիչը).
  • ընտրվում է համաժողովի կողմից երեք տարի ժամկետով և հանդիսանում է կազմակերպության վերրահսկողությունն իրականացնող մարմինը,
  • իրականացնում է կազմակերպության ղեկավար և կառուցվածքային մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր վերահսկողությունը,
  • իրականացնում է կազմակերպության գործունեության կանոնադրական վերահսկողությունը,
  • կարող է պահանջել և ստանալ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ,
  • հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության համաժողովին:

5.16 Միության վերստուգիչ հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների 2/3 - ի մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

5.17 Միության վերահսկիչը որոշումներ է կատարում միանձնյա:

6.ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
up


6.1 Կազմակերպության նյութական և դրամական միջոցները գոյանում են մուտքավճարներից, անդամավճարներից, նվիրատվություններից, նպատակային դրամաշնորհներից, օրենքով սահմանված կարգով տնտեսական գործունեությամբ զբաղվելուց ստացած եկամուտներից, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

6.2 Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել ՀՀ օրենսդրությամբ չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է կանոնադրական իրավունքների ու խնդիրների իրականացման համար:

6.3 Կազմակերպության տարեկան ընդհանուր ծախսերում կազմակերպչական ծախսերի մասնաբաժինը չի կարող գերեզանցել 75% -ը:

6.4 Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել կազմակերպության վարչության կողմից սահմանված կարգով և չափով:

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
up

7.1 Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2 Կազմակերպությունը կարող է լուծարվել իր համաժողովի կամ դատարանի որոշմամբ:

7.3 Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորվում է լուծարքային հանձնաժողով և սահմանվում են լուծարման կարգը և ժամկետները:

7.4 Կազմակերպության լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծվում է դատարանի կողմից:
up



 
© ԱԶԳԿ 2004 - 2012