Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
935 -րդ
այցելուն եք


Tatjana Koke   

ՏԱՏՅԱՆԱ ԿՈԿԵ

Լատվիայի կրթության և գիտության նախարար
Լատվիայի համալսարանի Կրթության և հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր
Լատվիայի համալսարանի կրթության դոկտորական ծրագրի ղեկավար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն բոլորի համար» լատվիական ազգային ֆորումի գործադիր տնօրեն




Տատյանա Կոկեն Լատվիայի հանրապետության կրթության և գիտության նախարար է 2007թ դեկտեմբերի 20-ից:

Նա սկսել է իր աշխատանքային գործունեությունը Ռիգայի տեխնիկական քոլեջում, որպես անգլերենի ուսուցչուհի:

1986-89թթ. եղել է Լատվիայի համալսարանի կրթության և հոգեբանության ֆակուլտետի ավագ դասախոս, այնուհետև մինչև 1999թ.` նույն ֆակուլտետի դոցենտ:

1999թ.-ին նա եղել է Լատվիայի բարձրագույն կրթության և գիտության նախարար, այնուհետև` կրթության և գիտության նախարարի խորհրդական:

Դոկտոր Կոկեն Լատվիայի համալսարանի Կրթության և հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր է, ունի մանկավարժության դոկտորի դիպլոմ: Նրա թեզի թեման է «Մեծահասակների կրթության սոցիալական և կրթական հիմնահարցերը»: 2000թ.-ից Լատվիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է:

1986թ.-ից ղեկավարում է կրթություն, իրավունք և արվեստ մասնագիտացումներով բակալավրի, մագիստրոսի և դոկտորի կոչում ձեռք բերող ուսանողներին հետևյալ թեմաներով. ընդհանուր մանկավարժություն, կրթության փիլիսոփայություն, Եվրամիության երկրների կրթության համակարգեր, մեծահասակների կրթություն, բարձրագույն կրթության բարեփոխումներ, կրթության վրա հիմնված հասարակություն, սոցիալական և կրթական հիմնահարցեր, անձի հոգեբանություն:

Տատյանա Կոկեն եղել է հրավիրված դասախոս Գերմանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Լիտվայի մի շարք համալսարաններում:

1994թ.-ից Տատյանա Կոկեն ղեկավարում է կրթության դոկտորանտներին, նրանցից 6-ը ստացել է դոկտորի կոչում:

 
© ԱԶԳԿ 2004 - 2012