![]() |
![]() Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16 Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066 Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858 | |||||||||||||||||||
|
ԱԶԳԿ գործունեությունը :: Ինտելեկտուալ տուրիզմԻնտելեկտուալ տուրիզմ ծրագրի ներկայացում
2012թ փետրվարի 25-ին Պիազզա Գրանդե կենտրոնում ԱԶԳԿ կենտրոնի կողմից տեղի ունեցավ Ինտելեկտուալ տուրիզմ ծրագրի ներկայացումը: Ինտելեկտուալ տուրիզմը ուսուցման և ճանապարհորդության համադրություն է մեկ ծրագրում: Մոտեցման հիմքում ընկած է թանգարանների և տեսարժան վայրերի ոգեշնչող տարածքների օգտագործումը մասնագիտական դասընթացներ անցկացնելու համար: Հանդիպման մասնակիցները հանդիսանում էին մի շարք համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները : Հանդիպման ժամանակ շոշափվեցին մի շարք թեմաներ, որոնց թվում էին Միջազգայնացումը համալսարաններում, ԵՀՀ-ի «ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ օրենսդրության բարելավման նախագիծը»: Հրավիրված էին ներկայացուցիչներ «Ուսանողության Ձայն» ծրագրից, ովքեր ներկայացրեցին վերջերս կատարված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
|