width=90%>
Aleksandr Grigoryan   

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր,
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ, ֆիզմաթ գիտ. թեկնածու,
Հայաստանում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության
ազգային տեղեկատվական կենտրոնի վարչության անդամ


Ալեքսանդր Գրիգորյանը բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1993թ. առ այսօր դասախոսում է նույն ֆակուլտետում:

2000 թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000թ-ից ԵՊՀ ռադիոֆիզիկայի ամբիոնի դոցենտ է:

1997-2005թթ եղել է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, 2000-2005թթ` ԵՊՀ ուսումնական վարչության պետ:

2005թ-ից Հայաստանում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի վարչության անդամ է:

2006թ-ից ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն է:

Գիտական հետազոտությունները վերաբերում են գերխիտ երկնային մարմինների ֆիզիկային և բարձրագույն կրթության կառավարմանը: Մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների, ինչպես նաև միջազգային կրթական ծրագրերի մշակմանը` լինելով ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Ավստրիայի և Սլովակիայի մի շարք համալսարաններում:

Հեղինակ է շուրջ 30 գիտական և գիտամեթոդական հոդվածների: