Algirdas Valiulis   

Ալգիրդաս Վակլովաս Վալիուլիս

Լիտվայում Բոլոնիայի գործընթացի էքսպերտ,
Միջազգային կրթության Եվրոպական ասոցիացիայի անդամ,
Ճարտարագիտական կրթության Եվրոպական միության անդամ,
Եվրոպայի ճարտարագիտական կրթության միությունում Լիտվայի ազգային ներկայացուցիչ,
Ածխի և պողպատի Եվրոպական կոմիտեի ներկայացուցիչ




Պրոֆեսոր Ալգիրդաս Վալիուլիսը դոկտորի աստիճանը ստացել է 1997թ-ին: Պրոֆեսոր է 1998թ-ից: Նրա գիտական հետազոտությունների ոլորտներն են պարպումեր, դիմադրողականություն, լազերներ, դիֆուզիոն եռակցում, մետաղների ջերմամշակում, ուսումնական ծրագրերի մշակում: 1990թ.-ից 2006թ եղել է Վիլնյուսի Գեդիմինաս տեխնիկական համալսարանի պրոռեկտոր ուսումանական և միջազգային համագործակցության գծով:

Պրոֆեսոր Ալգիրդաս Վալիուլիսը հեղինակ է ավելի քան 300 հետազոտական, մեթոդոլոգիական, գիտական և ուսումնակազմակերպչական աշխատությունների, ինչպես նաև մի շարք գրքերի, դասագրքերի, ուսումնական ուղեցույցների և տեղեկատուների:

Խոսում է լիտվերեն, անգլերեն, չեխերեն և ռուսերեն:

Նա ավելի քան 150 զեկույցներ է կարդացել համաժողովներում, սեմինարներում` ներառյալ ուսումնական գործընթացի զարգացմանը վերաբերվող կոնֆերանսները: Այդ համաժողովներից են՝ 2007թ.-ի ամենամյա BALTECH համաժողովը «Նոր մոտեցումներ Համալսարանի կառուցվածքին և կառավարմանը» (Ստոկհոլմ), Բալթյան տարածաշրջանի 11-րդ սեմինարը ճարտարագիտական կրթության վերաբերյալ (Տալլին, Էստոնիա), Լեոնարդո դա Վինչիի նախագծի գնահատումը (Բուխարեստ, Ռումինիա), Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում (Շոտլանդիա) և այլն: