Դոկտոր Քլիֆորդ-Ամոսը ծնվել է Անգլիայում` Չեշայր քաղաքում: Կրթություն է ստացել Երաժշտության թագավորական քոլեջում, Էդինբուրգի, Աբերդենի և Ուելսի համալսարաններում: Գիտական աշխատանքներ է կատարել Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում: Գիտությունների թեկնածու է, ունի արվեստի մագիստրոսի, կրթության մագիստրոսի, Երաժշտության թագավորական ակադեմիայի որակավորված մասնագետի, Լոնդոնի Թրինիթի քոլեջի որակավորված մասնագետի որակավորումներ: Ունի հրապարակումներ անգլերենի, անգլիական գրականության, փիլիսոփայության և կրթության ոլորտներում: Նա հետազոտություն է կատարել Անգլիայի Վերածննդի դարաշրջանի գրող Էդմունդ Սփենսերի մասին: Դոկտոր Քլիֆորդ-Ամոսը մեծ փորձ ունի բարձրագույն կրթության ոլորտում որպես կառավարիչ, դասախոս և հետազոտող: Նա տեղական կառավարման խորհրդի անդամ է Անգլիայի հարավարևելքում, եղել է Քենթի Սենդվիչ քաղաքի փոխքաղաքապետ:
Լինելով մշտական խոսնակ Եվրոպայում` Քլիֆորդ-Ամոսը ակտիվ գործունեություն է ծավալել մի շարք երկրներում՝ որպես Բոլոնիայի գործընթացի և որակի ապահովման խորհրդատու:
Հիմնական գործունեությունը.
-
1987-1988թթ. Ընտրվել է Օքսֆորդի Սբ. Աննա և Քեմբրիջի Մագդալենա քոլեջների խորհուրդների անդամ
- 1992թ. Մասնագիտացել է Միացյալ Թագավորության (ՄԹ) ազգային հեռուստատեսության ուսուցիչների կրթությանը նվիրված հեռուստահաղորդումների ոլորտում
- 2004թ. Հրավիրվել է Լիլլի կաթոլիկական համալսարան՝ որպես դասախոս և կրթության 2-րդ աստիճանի կազմակերպիչ (արվեստի մագիստրոս անգլերենի ոլորտում)
- 1994-1997թթ. Դեկան, Քենթերբերիի Քրայստ-Չըրչ համալսարան
- 2007թ.-ից Սենդվիչ քաղաքի խորհրդի անդամ, Քենթ, ՄԹ
- 2007-2008թթ. Սենդվիչի փոխքաղաքապետ, Քենթ, ՄԹ
- 2008-2009թթ. ՄԹ Բոլոնիայի գործընթացի փորձագետ
- 2009թ.-ից Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի ( ԲԿՀԵԱ) խորհրդատու
- 2009թ.-ից Եվրոպական Բարձրագույն Կրթության խորհրդատու
- 2009թ. Նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի ժյուրիի անդամ ՄԹ կողմից ` կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի և դիպլոմի հավելվածի նիշերի գնահատման համար (Բրյուսել)
- 2009թ. Նշանակվել է Գնահատման Սենատի անդամ (Սլովենիա)
- 2009թ. Նշանակվել է աշխատանքի Բուլղարիայի հանրապետության Ազգային գնահատման և հավատարմագրման գործակալությունում
- 2009թ. Բոլոնիայի գործընթացի Իսրայելի (նաև Թել-Ավիվում Եվրոպական պատվիրակության) խորհրդատու
- 2009թ. Հունգարիայի և Ֆրանսիայի առևտրի պալատների խորհրդատու
- 2009թ. Բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետների խորհրդատու Թունիսի ՏԵՄՊՈՒՍ-ի ազգային գրասենյակի համար: