Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
146 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Ընթացիկ ծրագրեր

Ձմեռային դպրոց` նվիրված Բոլոնիայի գործընթացին
«Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանումը»

դոնոր - ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղ (OSIAF-Armenia)
ժամկետ - 2009թ., սեպտեմբերի 1 - 2010թ., մարտի 31
դասընթաց - 2009թ., նոյեմբերի 30 - 2009թ., դեկտեմբերի 11


«ԱԶԳԿ կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2009թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 11-ը անց է կացրել երկշաբաթյա ձմեռային դպրոց՝ «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանումը» թեմայով:

Նախագծի նպատակը կրթական ծրագրերի մեթոդոլոգիայի, պլանավորման, հեղինակման, դասավանդման և գնահատման բնագավառներում բուհերի վարչական աշխատողների և դասավանդողների գիտելիքների մակարդակի բարձրացումն է:

Դասընթացի հիմնական թեմաներն են.

  • Եվրոպական չափայնության խթանումը` որպես Բոլոնիայի գործընթացի ուղղություն
  • Ելքային կրթական արդյունքներ
  • Եվրոպական «թյունինգ» նախագիծը
  • Համադրելի ծրագրեր կազմելու մեթոդաբանությունը
  • Բարձրագույն կրթության բազմամակարդակ ուսումնական ծրագրեր կազմելու մեթոդաբանության մշակումը:
Դասընթացի բացման և փակման արարողություններին ներկա էին բազմաթիվ հյուրեր համալսարաններից և միջազգային տարբեր կազմակերպություններից: Դասընթացին մասնակցեցին պետական և ոչ պետական բուհերի, միջազգային և պետական կրթական կառույցների 29 ներկայացուցիչներ (տես մասնակիցների ցուցակը):

Որպես դասավանդողներ հրավիրվել էին Բոլոնիայի գործընթացի փորձագետներ Մեծ Բրիտանիայից` պրոֆեսոր Էնդի Գիբսը (Նեփիեր համալսարան, Էդինբուրգ) և պրոֆեսոր Թերենս Կլիֆորդ-Ամոսը (Քրայստ Չըրչ համալսարան, Քանթըրբրի): Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանը: Դպրոցին մասնակցեց նաև ուսանողության ներկայացուցիչ, «Կրթություն և տեղեկատվություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գևորգ Թամամյանը: Նա ներկայացրեց Բոլոնիայի համակարգի մասին բուհերի ուսանողների և դասախոսների իրազեկության բարձրացման ուղղությամբ ՀԿ-ի կատարած աշխատանքները:

Ծրագրի վերջում մասնակիցները կլոր սեղանի ֆորմատով քննարկումներ կազմակերպեցին Երևանի պետական կոնսերվատորիայում և «Եվրասիա» միջազգային համալսարանում՝ իրենց ձեռք բերած գիտելիքները ներկայացնելով այդ բուհերի դասախոսական անձնակազմին և ուսանողներին: Մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր:

Ձմեռային դպրոցի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:
Andy Gibbs Terence Clifford-Amos
Armen Budaghyan Gevorg Tamamyan


«ԱԶԳԿ կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԲՀԻՕՀ–ի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ և Երևանի պետական համալսարանի բազայի հիման վրա արդեն երկու անգամ բուհերի ադմինիստրատիվ աշխատողների համար կազմակերպել է միջազգային ամառային դպրոցներ.
-2006 թվականին
«Կրթության կառավարումը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» թեմայով ամառային դպրոց, որի ընթացքում քննարկվեցին ինչպես Բոլոնիայի հռչակագրի բոլոր կանոնակարգերը , այնպես էլ Հայաստանի ձեռքբերումները այդ գործընթացի իրականացման գործում,
-2008 թվականին
«Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» թեմայով ամառային դպրոց, որի ընթացքում քննարկվեցին հետբուհական կրթության կառավարմանը վերաբերող հարցեր:

« գնալ հետ

 
© ԱԶԳԿ 2004 - 2012