Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
-րդ
այցելուն եք

valign="top" align="center">
width=90%>
ԱԶԳԿ գործունեությունը :: Ընթացիկ ծրագրեր

Ամառային դպրոց
«Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում»
թեմայով

դոնոր - ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղ (OSIAF-Armenia)
ժամկետ - 2008թ., մայիսի 1 - 2008թ., հուլիսի 30
դասընթաց - 2008թ., հունիսի 2 - 2008թ., հունիսի 13


Նյութեր
Լրացուցիչ նյութեր
Դասացուցակ
Մասնակիցներ
Նկարներ
   Դասախոսներ`
Ալգիրդաս Վալիուլիս
Գեորգի Բաժա
Արմեն Բուդաղյան


Դասընթացի նպատակն էր բարձրացնել բուհերի ադմինիստրատորների մասնագիտական մակարդակը հետբուհական կրթության կառավարման ոլորտում:
Դասընթացին մասնակցել են 19 ունկնդիր Հայաստանի բուհերից և 4-ը՝ արտասահմանից՝ Բուլղարիայից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից(տես մասնակիցների ցուցակը): Արտասահմանյան մասնակիցները ընտրվել էին մրցութային կարգով: Մրցույթի հայտարարությունը ուղարկվել էր ԱՊՀ երկրների և Արևելյան Եվրոպայի տարբեր կազմակերպություններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաև այն անձանց և հաստատություններին, ովքեր մասնակցել էին նախորդ` 2004 և 2006 թվականներին անցկացված ամառային դպրոցների մրցույթներին:
Որպես դասավանդողներ հրավիրվել էին պրոֆեսոր Ալգիրդաս Վալիուլիսը (Վիլնյուսի Գեդիմինաս տեխնիկական համալսարան) և պրոֆեսոր Գեորգի Բաժան (Դեբրեցենի համալսարան, Հունգարիա):
Կազմվեց "Reader" դասախոսների ուղարկած նյութերով և բաժանվեց մասնակիցներին` դասընթացին նախապատրաստվելու համար: "Reader"-ի նյութերը տեղադրված են նաև մեր կայքում:
Դասընթացն անցկացվեց 2008թ. հունիս 2-ից մինչև հունիսի 13-ը, Երևանի պետական համալսարանում՝ Վարդգէս և Ռիթա Պալեանների անվան դահլիճում, որը ունի համապատասխան սարքավորումներ համընթաց թարգմանություն ապահովելու համար:
Բացման արարողությանը մասնակցում էին ներկայացուցիչներ ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղից, Կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից, տարբեր համալսարաններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից: ԱԶԳԿ կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Ղուկասյանը բացեց արարողությունը: Այնուհետև ողջույնի խոսք հղեցին ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Արմեն Թռչունյանը, ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Ամիրյանը և Ամառային դպրոցի հրավիրված դասախոսներից մեկը` Ալգիրդաս Վալիուլիսը (Լիտվա): Օդեսայի պետական տնտեսական համալսարանի ներկայացուցիչ Նատալյա Մեջիբովսկան, որը երկրորդ անգամ էր մասնակցում ԱԶԳԿ կենտրոնի կազմակերպած ամառային դպրոցին, ողջունեց բոլորին մասնակիցների անունից:
Ամառային դպրոցի ընթացքում հիմնական դասախոսությունները կարդացին Ալգիրդաս Վալիուլիսը (22 ակադեմիական ժամ) և Գեորգի Բաժան (22 ակադեմիական ժամ): Հայաստանում Բոլոնիայի գործընթացի իրավիճակը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանը (2 ակադեմիական ժամ):
Հայ մատենագրության զարգացումը մասնակիցներին ներկայացնելու նպատակով ծրագրի ընթացքում կազմակերպվեցին կրթական այցելություններ Մատենադարան, ԵՊՀ գրադարան, Հայաստանում Ամերիկյան համալսարանի գրադարան և Հայ դասական գրականության թվայնացման գրադարան: Կազմակերպվեցին նաև մշակութային ծրագրեր` այցելություն Ծիծեռնակաբերդ, Էջմիածին, Զվարթնոց, Հայոց ցեղասպանության թանգարան, Էրեբունի թանգարան, դասական երաժշտության համերգ Հայաստանի պետական պատկերասրահում:
Ամառային դպրոցի կազմակերպչական աշխատանքների և դասախոսությունների մակարդակի գնահատման համար բոլոր մասնակիցներին բաժանվեցին գնահատման թերթիկներ: Մասնավորապես, «Ի՞նչ եք կարծում, ստացած գիտելիքները ի՞նչ չափով կկիրառեք Ձեր հետագա գործունեության ընթացքում» հարցին մասնակիցների 78,3%-ը դրական պատասխան է տվել, իսկ «Բավարարվա՞ծ եք արդյոք դասընթացների կազմակերպման մակարդակով» հարցին` 95,7%-ը: Հարցաթերթիկներում տեղ գտած պատասխանները մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել և հաշվի կառնվեն կազմակերպության հետագա գործունեությունը կազմակերպելիս:
Դասընթացը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի հետ համատեղ և ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Գործուն մասնակցություն են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունը, Կրթության ազգային ինստիտուտը:
Ամառային դպրոցի աշխատակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր գործընկերներին և աջակիցներին: