Արմեն Բուդաղյանը բարձրագույն կրթություն ստացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում:
Ասպիրանտական կրթություն ստացել է Մոսկվայի Ավտոմոբիլային ճանապարհային ինստիտուտում:
1990թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:
1995թ.-ից ՀՊՃՀ տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դոցենտ է:
Հիմնական գործունեությունը
-
1991 - 1993թթ. ՀՊՃՀ տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկանի տեղակալ
-
1993 - 2005թթ. ՀՊՃՀ Ասպիրանտական դպրոցի տնօրենի տեղակալ
-
2005 - 2008թթ. ՀՊՃՀ Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի գծով պրոռեկտորի տեղակալ
-
2008թ.-ից ԵՊՀ համալսարանական կրթության զարգացման և բարեփոխումների գծով պրոռեկտորի տեղակալ
-
2001թ. (փետրվար – մայիս) Միչիգանի համալսարանի Բարձրագույն կրթության հետազոտական կենտրոնում անցել է
որակավորման բարձրացման ծրագիր
-
2001թ. (մայիս - հունիս) Պիտսբուրգի համալսարանի բարձրագույն կրթության կառավարման ինստիտուտում մասնակցել է կառավարման պրակտիկումի
-
2001թ.-ին Միչիգանի և Պիտսբուրգի համալսարաններում կատարել է հետազոտական աշխատանք` «Բարձրագույն կրթության վարչարարությունը
և համալսարանական կառավարումը շուկայական տնտեսության պայմաններում» թեմայով
-
2004թ.-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը և ինովացիոն
համակարգերը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զարգացման նախագծում ծառայել է որպես ազգային խորհրդատու/հետազոտող:
Ղեկավարել կամ մասնակցել է Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումներին ուղղված 8 դրամաշնորհային նախագծի, որոնք ֆինանսավորվել են Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի, Համաշխարհային բանկի և Եվրահանձնաժողովի կողմից: