Պրոֆեսոր Գեորգի Բաժան ծնվել է 1940թ.-ի նոյեմբերի 7-ին Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում: Նա ստացել է իր կրթությունը «Միհալի Ֆազեկաս» գիմնազիայում (1954-1958) և
«Լայոս Կոսութ» համալսարանում (1958-1963):
Գիտական աստիճաններն են` քիմիական գիտությունների թեկնածու (1969), քիմիական գիտությունների դոկտոր (1989), քիմիայի մագիստրոս (1963):
Մասնագիտական հմտությունների թվում են՝ ոչ գծային ռեակցիաների կինետիկան, ֆրոնտալ պոլիմերիզացիան, Sun-Test ուլտրա-մանուշակագույն դոզիմետրի ստեղծումը, ավտոկատալիզացիան, օսցիլացիան, քիմիական ալիքները, գրավիտացիոն էֆեկտները, կատալիտիկ ազդեցությունները քիմիայի կոորդինացման մեջ, ռադիոակտիվ իզոտոպների բաժանումը ասիմետրիկ էլեկտրալիզի միջոցով:
Ունի մոտավորապես 80 տպագրված նյութ:
Հիմնական գործունեությունը
-
1994-1995թթ. Հունգարիայի քիմիկոսների միության նախագահ
-
1995-1999թթ. «Լայոս Կոսութ» համալսարանի ռեկտոր
-
1997-1998թթ. Հունգարիայի ռեկտորների միության նախագահ
-
1998-2002թթ. Հունգարիայի պառլամենտի անդամ
-
2000-2003թթ. Հունգարիայի ԲՈՀ-ի նախագահ
-
2004-2006թթ. Հունգարիայի բարձրագույն կրթության և գիտության խորհրդի նախագահ
-
2007թ.-ից Հունգարիայի ակրեդիտացիոն կոմիտեի նախագահ:
Գեորգի Բաժան եղել է Դեբրեցեն քաղաքի Խորհրդի անդամ: