Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
934 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

Ամառային դպրոց
«Բնության և շրջակա միջավայրի պահպանություն»
թեմայով

դոնոր - ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղ (OSIAF-Armenia)
ժամկետ - 2004թ, մարտի 1 - 2004թ, հուլիսի 30


2004թ. մարտի 1-ից հուլիսի 30-ը ԱԶԳԿ կենտրոնը կազմակերպեց և իրականացրեց ամառային դպրոց «Բնության և շրջակա միջավայրի պահպանություն» թեմայով: Դասընթացի նպատակն էր բարձրացնել երիտասարդ մասնագետների պրոֆեսիոնալ հմտությունները բնապահպանությանև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում:
Ամառային դպրոցի բոլոր մասնակիցները ընտրվել են մրցույթային կարգով: Հայտարարություններ էին ուղարկվել Բելոռուսի, Նովոսիբիրսկի, Տաշկենտի, Սանկտ-Պետերբուրգի, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի այլ համալսարաններ: Հայտարարությունը ուղարկվել է նաև ՀՀ Կրթության և գիտության, Բնապահպանության նախարարություններ, Կրթության ազգային ինստիտուտ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա:
Արդյունքում ստացվեցին 73 դիմում-հայտեր 9 երկրներից: Փորձագետների կոմիտեն ընտրեց 25 մասնակից` 13-ը Երևանից, 7-ը Հայաստանի մարզերից և 5-ը արտերկրից:
Դասախոսություններ կարդալու համար Կենտրոնական Եվրոպական համալսարանից հրավիրվեցին պրոֆեսորներ Ռուբեն Մնացականյանը և Էդուարդ Բելինջերը:
Այս դասախոսների ուղարկած նյութերը բազմացվեցին և "Reader"-ի տեսքով բաժանվեցին մասնակիցներին` ամառային դպրոցին նախապատրաստվելու համար:
Դասախոսությունները տեղի ունեցան Երևանի պետական համալսարանի Վարդգես և Ռիթա Պալեանների անվան գիտաժողովների դահլիճում, որը սարքավորված է համընթաց թարգմանություններ կատարելու համար:
Բացման Արարողությանը մասնակցել և մասնակիցներին ողջույնի խոսք են հղել ԱԶԳԿ-ի նախագահ Գայանե Ղուկասյանը, ԵՊՀ ռեկտոր ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղի տնօրենի տեղակալ Դավիթ Ամիրյանը, Պրոֆեսոր Էդուարդ Բելինջերը (Կենտրոնական Եվրոպական համալսարան) և ուրիշներ:
Բացման արարողությունը և ամառային դպրոցի հետագա աշխատանքը լուսաբանվեց ռադիոյի և հեռուստատեսային բազմաթիվ ալիքների, թերթերի կողմից:
Հիմնական դասախոսությունները կարդացին Կենտրոնական եվրոպական համալսարանի (Հունգարիա) պրոֆեսորներ Էդուարդ Բելինջերը և Ռուբեն Մնացականյանը:
Հունիսի 30-ին կազմակերպվեց այցելություն բնապահպանության նոոսֆերիկ և մոնիտորինգային հետազոտական կենտրոն: Այստեղ ներկայացվեց դասախոսություն բնապահպանության մոնիտորինգի ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Մանրամասն ներկայացվեցին նաև նորագույն սարքավորումները:
Հուլիսի 3-ին ամառային դպրոցի մասնակիցները այցելեցին Ստեփանավանի դենդրարիումը: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ տկն Ս. Մինասյանը դասախոսություն կարդաց «Հայաստանի դենդրարիումների կառավարման հիմնական սկզբունքները» թեմայով:
Հուլիսի 5-ին մասնակիցները այցելեցին Սևանի ազգային պարկ և Սրանի բնության և ազգագրության թանգարան: Սևանի թերակղզու վրա ամառային դպրոցի դասախոսներից մեկը` Մ Վարդանյանը, պատմեց այն կոնկրետ միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են Սևանա լճի բնապահպանական իրավիճակը բարելավելու համար:

 
© ԱԶԳԿ 2004 - 2012