Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
143 -րդ
այցելուն եք


Էնդի Գիբս
Andy Gibbs    Միացյալ Թագավորության Բոլոնիայի գործընթացի փորձագետ
Նեփիերի համալսարանի բուժքույրական գործի, մանկաբարձության
և սոցիալական խնամքի ֆակուլտետի միջազգային կապերի
բաժնի պետ (Նեփիերի համալսարան, Էդինբուրգ)


Էնդի Գիբսը Բուժքույրերի և բուժակների եվրոպական ցանցի փոխնախագահն է, ակտիվորեն մասնակցում է բուժքույրերի ու բուժակների եվրոպական մոդուլի և Եվրոպական միջմասնագիտական կրթական ցանցի աշխատանքներին: Նա իրականացրել է միջազգային բուժքույրական ծրագրեր Հունգարիայում, Լիտվայում և Չեխիայում: Էնդի Գիբսը աշխատում է Լեհաստանի և Ռումինիայի բուժքույրական ասոցիացիաների հետ: Եղել է Բուժքույրերի եվրոպական ֆեդերացիայի Բոլոնիայի գործընթացի խորհրդատու: 2004 թվականից մինչ այժմ Էնդի Գիբսը կազմակերպել է 3 ցանցային հավաքներ Էդինբուրգում: Վերոհիշյալ գործունեությունը ծավալելիս նա 2005 թվականից մինչ այժմ այցելել է շուրջ 20 երկիր, որտեղ մասնակցել է կոնֆերանսների և այլ միջոցառումների` նպաստելով Եվրոպական չափայնության խթանմանը բարձրագույն կրթության ոլորտում:

Հիմնական գործունեությունը

2008-09թթ. Բոլոնիայի գործընթացի փորձագետ Միացյալ Թագավորությունում
2006թ.-ից Նեփիերի համալսարանի բուժքույրական գործի, մանկաբարձության և սոցիալական խնամքի ֆակուլտետի միջազգային կապերի բաժնի պետ (Նեփիերի համալսարան, Էդինբուրգ)
1995-1996թթ. Լոթիանի քոլեջի առողջապահության ամբիոնի վարիչ
1992-1995թթ. Ֆորեսթերհիլ քոլեջի հոգեբուժության դասախոս, Աբերդին
Բոլոնիայի գործընթացի հետ կապված գործունեությունը

2009թ. «Եվրոպական չափայնության խթանումը Դանդիում ուսուցման և կրթության ասպարեզում» թեմայով սեմինարի կազմկոմիտեի անդամ և սեմինարի ղեկավար
2008թ. Ներկայացրել է «Ելքային կրթական արդյունքները Եվրոպական բուժքույրական ծրագրերի համեմատության օրինակով» աշխատաժողովը Շոտլանդիայում կազմակերպված Բոլոնիայի գործընթացի սեմինարի ընթացքում (սեմինարի թեման էր «Ելքային կրթական արդյունքների վրա հենված բարձրագույն կրթություն, շոտլանդական փորձառությունը», Էդինբուրգ, Շոտլանդիա):
2006-07թթ. Շահել է ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիր (INSET), որն ընդգրկում էր 11 եվրոպական հաստատություններ ու եվրոպացի 60 դասախոսներ և ուսանողներ (INSET – Հասարակական և կրթական տրանսֆորմացիայի վերաբերյալ գիտելիքների ինտեգրում):
2006թ. Ղեկավարել է առաջարկը, հաղթել մրցույթը և կազմակերպել եռաստիճան համակարգին նվիրված Բոլոնիայի գործընթացին աջակցողների սեմինար Էդինբուրգի Նեփիեր համալսարանում:
 
© ԱԶԳԿ 2004 - 2012