$title='UWC ամառային ծրագիր'; $desc='Ուսանողների տպավորությունները'; include ("../inc/part0.php"); ?>
Ժամանակն այստեղ միանգամայն հրաշալի անցավ: Այստեղի հյուրընկալ մարդիկ ինձ ցույց տվեցին քաղաքը, և ես կարողացա մի քիչ ներթափանցել նրանց կյանք: Ինձ շատ հաճելի էր զգալ մարդկանց թեթև վերաբերմունքը, քանի որ այդպիսի վերաբերմունքի մեր երկրում դժվար թե արժանանաս: Ես չափազանց ցնցված եմ քոլեջում մեզ ցուցաբերած ընդունելությունից և կարծում եմ, որ սա իսկապես շատ մեծ քաղաք է:
Ինչպես ես սովորել եմ իմ կյանքում, քաղաքները մեծ են համարվում ոչ թե իրենց գտնվելու վայրով, այլ իրենց ժողովրդով, և այս համոզմունքով էլ ես իսկապես հավատում եմ, որ այս քաղաքը մեծ է:
Աշխատանքը, որ մենք կատարում էինք, դժվար էր, բայց հաճելի, և ես իրոք զգում էի, որ մեր աշխատանքը արդյունավետ էր և մեզ շրջապատող գեղեցիկ միջավայրն ու հիանալի ընկերակցությունը այն ավելի էին հեշտացնում և հաճելի դարձնում: Եկեղեցիներն այստեղ աննախադեպ են, և ես ուրախ էի մասնակցություն ցուցաբերելու առաջին համալսարաններից մեկի վերականգնողական աշխատանքներին: Ես այստեղ հանդիպեցի շատ հետաքրքիր մարդկանց և կարծում եմ, որ շատերի հետ ընկերացա` չնայած առկա լեզվական արգելքների:
Չգիտեմ ինչպես ամփոփել իմ այցը, քանի որ այն դեռ չի ավարտվել, բայց կարող եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինձ ցույց տվեցին այս հիասքանչ քաղաքը. այսպիսով, իմ շնորհակալությունը բխում է սրտիս խորքից:
Սեբաստիան Բարնիկ
Մեծ Բրիտանիա