ԱԶԳԿ կենտրոն
ԱԶԳԿ կենտրոն լոգո
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
Լեզվի դասընթացներ
Գործունեությունը
ԱԶԳԿ մասին
Հավելյալ

ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

ԱՄՔ (Աշխարհի միացյալ քոլեջներ)
ամառային ծրագիր Հայաստանում

Ուսանողների արձագանքներ


կարդալ
Մարիամ Մյուլլերի
կարծիքը
Գերմանիայից


Այցը Եղեգնաձոր մեզ հնարավորություն ընձեռեց հանդիպել հայերին, որոնք մեզ համար բացահայտեցին, թե ինչ է հայկական հյուրընկալությունը, համտեսել ավանդական հայկական կերակրատեսակները, սովորել ավանդական հայկական պարեր և սովորել հայերեն:

Եղեգնաձորում մեր տեսած գլխավոր գեղեցկություններից մեկը հենց հայերն էին: Նրանք հրաշալի էին, ինչպես լեռները: Եղեգնաձորը կմնա մեր հուշերում ոչ միայն որպես հյուրընկալ քաղաք, որը մեզ ընդունեց այնպես, ինչպես դեռ երբեք նախկինում ոչ ոք չէր ընդունել, այլև որպես քաղաք, որտեղ մենք ընկերներ ձեռք բերեցինք:

կարդալ
Մակար Մալինովսկու
կարծիքը
Բելառուսից



Մենք իսկապես մեծ հաճույք ստացանք մեր այցից` Գորիս, Տաթև, Հայկական Քարահունջ, և չափազանց տպավորվեցինք հայկական ապրելակերպից: Այս ամենը մեծ ուսուցողական նշանակություն ունեցավ մեզ համար, մինչ այդ նման բան երբեք չէինք տեսել:

կարդալ
Նատալիա Զայչենկոյի
կարծիքը
Ռուսաստանից



Պետք է ասենք, որ մենք Թումանյանի մասին շատ բան չգիտեինք: Բայց այցը Թումանյանի տուն-թանգարան օգնեց մեզ դա բացահայտել: Մենք հիացած էինք Թումանյանի գեղեցիկ և կյանքի փիլիսոփալությամբ լի բանաստեղծություններով: Շատ հետաքրքիր էր իմանալ նրա կյանքի, ոգեշնչման և գործունեության մասին:

Մենք համոզված ենք, որ Թումանյանը մեծ գրող է, որը պետք է ավելի մեծ ճանաչում ունենա: Մենք հուսով ենք, որ կարող ենք նրա մասին տեղեկություններ տարածել տարբեր երկրներում, այնպես որ շատերը կարողանան հիանալ նրա բանաստեղծություններով:

կարդալ
Սեբաստիան Բարնիկի
կարծիքը
Մեծ Բրիտանիայից


Մեզ շատ հետաքրքիր և օգտակար էր ծանոթանալ հայկական արվեստին, որը, անկեղծ ասած, մեզ այդքան էլ ծանոթ չէր:
Բայց մենք իմացանք, որ հայկական արվեստը եվրոպականի նման արժեքավոր է, և այն պետք է ճանաչվի ամբողջ աշխարհում:
Միգուցե մենք կարողանանք հայկական մշակույթի մասին գիտելիքները տարածելու հարցում որևէ ներդրում ունենալ` մեր երկրներում պատմելով այն ամենի մասին, ինչ մենք այստեղ` Հայաստանում, տեսել ենք:



կարդալ
Անդրեաս Գաբրիելսենի
կարծիքը
Նորվեգիայից


Կարճ ժամանակահատվածում մենք հասցրեցինք նոր ընկերներ ձեռք բերել:
Մենք հիասքանչ ժամանակ անցկացրինք՝ հաղորդակցվելով և բոլորի հետ խարույկի շուրջը պարելով: Սովորեցինք հայկական խաղեր և սովորեցրինք մեր քոլեջի խաղերը: Սովորեցինք նաև ավանդական հայկական պարեր, որոնք հավետ կմնան մեր հիշողության մեջ:



կարդալ
Բոգլարկա Իվանեգովայի
կարծիքը
Սլովակիայից


Շնորհակալ ենք, Գլաձորի համալսարան այցելելով, Հայաստանի մշակույթի մասին ավելի շատ բան բացահայտելու հնարավորություն ընձեռելու համար: Մենք ուրախ էինք Գլաձորի մաքրման և վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է հայկական ճարտարապետության հուշահամալիրները պահպանելու համար:



կարդալ
Յարդեն Բեն-Դավիդի
կարծիքը
Իսրայելից


Մենք անչափ զարմացած էինք Ձեր հյուրընկալությամբ, և հենց դա էլ կմնա ընդմիշտ մեր հիշողություններում:
Մեզ համար դժվար էր հեռանալ Եղեգնաձորից այս երեք օրվանից հետո, որովհետև դա կամավորական ծրագիր չէր մեզ համար, ոչ էլ մշակութային այց, այլ մի ծրագիր, որը մեզ ցույց տվեց, թե ինչպես են ապրում հայերը, և ինչ է նրանց համար ընկերությունը և հյուրընկալությունը: