$title='UWC ամառային ծրագիր'; $desc='Ուսանողների տպավորությունները'; include ("../inc/part0.php"); ?>
Ժամանելով այս գեղեցիկ գյուղ`փռված աշխարհի ամենագեղեցիկ սարերից մեկի գագաթին` ես չէի իմանում ինչ ակնկալել: Անհրաժեշտ եմ համարում ասել, որ ես սովոր չեմ իմ ննջասենյակի պատուհանից այսպիսի հիասքանչ տեսարան տեսնել: Ժամանելով այնպիսի մեծ քաղաքից, ինչպիսին Լոնդոնն է՝ ես հարմարվել էի մեծ քաղաքի կյանքին, որտեղ ոչ ոք չի ճանաչում իր հարևաններին, և մարդիկ սովորաբար սառն են:
Մեքենայից դուրս գալու հենց առաջին րոպեին մեզ չտեսնված ընդունելություն ցույց տվեց քոլեջի տնօրենը. մեզ հյուրասիրեցին ավանդական հայկական հաց, և մենք հանդիպեցինք տեղացիներին, որոնք ինձ երբևէ հանդիպած ամենահաճելի մարդիկ են:
Այս փոքր, բայց և հաճելի ժողովրդի հետ միասին մենք բազմազան գործեր կատարեցինք: Սկզբում մենք խաղեր կազմակերպեցինք, որպեսզի իրար լավ ճանաչենք, ապա մենք որոշակի աշխատանքներ կատարեցինք քոլեջի կողքին գտնվող վանքում: Վանքի ճանապարհին մենք երգեր էինք երգում ավտոբուսում և միասին աշխատում էինք պայծառ ապագայի համար:
Ես շատ տպավորված եմ եղեգնաձորցիների ոգևորությամբ: Այստեղ բոլորը կարծես ճանաչում են միմյանց, և բոլորը միասին են աշխատում: Ես շատ բան ունեմ սովորելու նրանցից և նրանց խանդավառությունից:
Յարդեն Բեն-Դեյվիդ
Իսրայել