![]() |
![]() Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16 Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066 Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858 | |||||||||||
|
ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրերՀայ մշակույթին նվիրված ամառային ծրագիրՈւսանողների տպավորություններըՆատալյա ԶայչենկոԱռաջին հայացքից Հայաստանը զարմացնում է իր հյուրընկալությամբ: Եվ ես չեմ սխալվի «Հյուրընկալ» բառը մեծատառ գրելով: Եղեգնաձորի քոլեջի ուսանողները մեզ ողջունեցին հյուրերին դիմավորելու ավանդական ջերմությամբ և սիրով: ![]() Հայկական մշակույթը առկա էր մեր տեսած և մասնակցած ամեն ինչում` ավանդական հայկական ուտելիքում, որ մեզ տրվում էր հայկական չափերով, մեզ սովորեցրած ավանդական պարերում, մեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքում և Եղեգնաձորի բնության գեղեցկության մեջ: Ավելին, բոլոր մեզ հանդիպած հայերը մեծ ոգևորվածությամբ էին մեզ ներկայացնում իրենց մշակույթի հրաշքները, և ես կարծում եմ, որ հենց ժողովուրդն է հանդիսանում մշակույթի հրաշքը: Ընտանիքն այստեղ շատ կարևոր դեր է խաղում: Ուտելիքի և ընտանիքի անդամների քանակը այնքան շատ է, որ մեկին հանդիպելիս պարզվում է, որ նա քո հորեղբոր կնոջ ընկերն է: Ընկերություն: Եթե որևէ հայ ունի ընկեր Սլովակիայում, Ռուսաստանում կամ որևէ այլ տեղ, և պարզվում է, որ դուք նույն տարածաշրջանից եք, դուք նույնպես նրա ընկերն եք: Այնուամենայնիվ, Հայաստանում ընկերը մեծ նշանակություն ունի: «Կիսելը» այստեղ կարևոր բառ է. նրանք պատրաստ են քեզ տալ իրենց վերջին ունեցածը: Ծիծաղելի չէ՞, որ եվրոպացիները, լինելով ավելի հարուստ և ունենալով կիսելու ավելի շատ բան, բավականին եսասեր են և չունեն կիսելու և հյուրընկալության մշակույթը: Դրա պատճառը հավանաբար այն է, որ այս մշակույթը գործնական ձեռքբերում չէ և ոչ էլ պատասխան տալու միջոց, այլ տալու և ստանալու հաճույք:
Եվ հենց հիմա, լինելով հայկական մշակույթում, ես ցտեսություն եմ ասում, բայց ինչպես հայերն են 10 անգամ վերադառնում հրաժեշտից հետո, ես էլ կվերադառնամ: Շատ շնորհակալ եմ ձեզ ինձ ուրիշ իրականություն ներկայացնելու համար: Նատաշա Ռուսաստանից |