ԱԶԳԿ կենտրոն
ԱԶԳԿ կենտրոն լոգո
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
Լեզվի դասընթացներ
Գործունեությունը
ԱԶԳԿ մասին
Հավելյալ

ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

Հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր

Ուսանողների տպավորությունները

Մակար Մալինովսկի

Ամենասկզբից հայկական այս նախագիծը ինձ համար ամբողջովին անակնկալ էր: Ես ու Նատաշան չկարողացանք գալ բոլորի հետ միասին, այդ պատճառով էլ պետք է ինքներս գտնեինք Եղեգնաձորը: Երբ մենք ինքնաթիռով թռչում էինք Երևան, դա անհնար էր թվում: Բայց հայ հյուրընկալ տաքսիների վարորդների հետ երկար զրույցներից հետո մենք հասանք Երևանի ավտոկայան: Կայարանում մի քանի ժամ նստելուց և մեզ օգնել ցանկացող հրաշալի հայերի հետ ծանոթությունից հետո մենք ավտոբուսով գնացինք Եղեգնաձոր:

Այնտեղ մեզ դիմավորեցին ինչպես լավագույն ընկերների: Եվ չնայած ես շատ էի լսել հայկական հյուրընկալության մասին, միևնույն է, ես շատ զարմացա մեզ դիմավորելու ջերմությունից: Ուտելիքի մասին երևի կարիք չկա ինչ-որ բան ասել, որովհետև հավանաբար բոլորն էլ կցանկանան մի բան գրել: Չնայած` դժվար կլինի զսպել ուտելիքի մասին մի բան գրելու իմ ցանկությունը: Այս 2 օրվա ընթացքում ես ոչ մի րոպե քաղց չեմ զգացել: Ամեն օր մեզ առաջարկում են ամենահամով հայկական ուտելիքները:

Առաջին օրը մենք ծանոթացանք մեզ ընդունող քոլեջի ուսանողների հետ: Ինձ ու Նատաշային ավելի լավ բախտ վիճակվեց, քան մյուսներին, քանի որ մենք ռուսերեն ենք խոսում, այդ պատճառով էլ մենք կարողացանք հաղորդակցվել բոլորի հետ առանց որևէ խնդրի: Եվ ես իրոք երջանիկ եմ, որ ծանոթացել եմ այսքան հաճելի մարդկանց հետ: Միակ բացասական բանը այն էր, որ մենք միայն 3 օրով էինք եկել. դեռ չէինք հասցրել ծանոթանալ բոլորի հետ, երբ արդեն մեկնելու ժամանակն էր: Իմ տպավորությունն այնպիսինն է, որ ես այդ մարդկանց ճանաչում եմ ավելի քան 2 օր: Հավանաբար պատճառը ջերմ ընդունելությունն էր, որ մենք մեզ հյուր չէինք զգում:

Երեկոյան մենք մի քիչ զբոսնեցինք քաղաքում, իսկ հետո ցույց տվեցինք մեր քոլեջում սիրված հուա խաղը, որը շատերին դուր եկավ` դատելով մեր ընկերների դեմքերին առաջացած ծիծաղից:

Երկրորդ օրը առավոտյան մենք կուշտ նախաճաշեցինք, ինչը կարող է տարօրինակ թվալ նրանց, ովքեր չգիտեն, թե հայերն ինչպես են վերաբերվում ուտելուն: Հետո մենք գնացինք եկեղեցի, որը գտնվում էր սարի վրա: Հայկական բնությունը ուղղակի աննկարագրելի է: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը, ով թեկուզ մեկ անգամ տեսնի այս սարերը, կսիրահարվի այս տեսարանին: Հիանալով այս աննման տեսարաններով` մենք օգնում էինք եկեղեցին կարգի բերել: Այստեղ էլ ես առաջին անգամ խաչքար տեսա: Հայաստան մեկնելուց առաջ ինձ հայրս է պատմել այս տեսակի խաչերի մասին, որ նրանք աշխարհում եզակի են, քանի որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է արված, և 2 իրար նման խաչքար չես կարող գտնել: Հաճելի է, որ մենք կարող ենք ինչ-որ օգնություն ցույց տալ ու, թեկուզ և փոքր, բայց ներդրում ունենալ Հայաստանի կյանքում:

Մակար Մալինովսկի
(Բելառուս)

« գնալ հետ


© ԱԶԳԿ 2004 - 2015