ԱԶԳԿ կենտրոն
ԱԶԳԿ կենտրոն լոգո
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
Լեզվի դասընթացներ
Գործունեությունը
ԱԶԳԿ մասին
Հավելյալ

ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

Հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր

Ուսանողների տպավորությունները

Անդրեաս Գաբրիելսեն

Մինչ այստեղ հասնելը մենք մի քանի օր ճամփորդում էինք. այցելեցինք Գորիս և Տաթևի վանք: Չիմանալով ինչ ակնկալել` մենք հանկարծ հայտնվեցինք քոլեջում: Ես չէի էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի ջերմությամբ մեզ այստեղ կարող էին ընդունել: Մեքենայից իջնելիս մեզ ողջունեցին նոր և ժամանակակից քոլեջի ուսանողները և աշխատակազմը` մեզ հրամցնելով ավանդական աղ ու հաց և ծաղիկներ:

Այսպիսի ֆանտաստիկ ընդունելությունից հետո մենք շրջեցինք քոլեջում: Ես ընկճված էի այսպիսի ընդունելությունից, բայց դա շուտով վերափոխվեց հիացմունքի: Մեզ ցուցադրեցին ուսանողների բազմաբնույթ հմտությունները` վարսահարդարությունից և նորաձևությունից մինչև խեցեգործություն, խոհարարություն և արվեստի գլուխգործոցներ: Այս քոլեջի ուսանողների հետ ժամանակ անցկացնելը յուրահատուկ իրադարձություն էր ինձ համար:

Քոլեջում առաջին ծանոթություններից հետո մենք մի քիչ հանգստացանք, և բոլորս միասին գնացինք զբոսանքի գեղեցիկ Եղեգնաձորում: Մի փոքր հանգստանալուց հետո մենք փորձեցինք իրար սովորեցնել մեր երկրների խաղերը: Մենք` Միացյալ աշխարհի քոլեջների ուսանողներս, մյուսներին սովորեցրեցինք հուա խաղը: Համոզված եմ, որ դրանից հետո մեր հայ ընկերները մեզ խելագար են համարում:

Մյուս օրը վաղ առավոտյան, քոլեջ մեկնելուց առաջ, նախաճաշին մենք կերանք լավաշ և ավանդական հայկական կերակրատեսակներ: Քոլեջում մենք բեռնավորվեցինք գործիքներով և ուղևորվեցինք Գլաձոր` այժմ Գլաձորի համալսարանի թանգարան դարձած երբեմնի եկեղեցի: Այնտեղ պահպանված ձեռագրերով հիանալուց հետո վերադարձանք ավտոբուս և ուղևորվեցինք Գլաձորի համալսարան:

Տեսնելով համալսարանը և գեղեցիկ հայկական եկեղեցու շրջակայքում գտնվող մի շարք ավերակները` մենք անցանք գործի` մաքրելով այն ավելորդ բուսականությունից: Եկեղեցու մուտքը մաքրելուց հետո սկսեցինք պարել ավանդական հայկական պարեր, որոնց հետևեց կարճատև նորվեգական սիրողական ներկայացում` ժողովրդական պարով և Եվրատեսիլում հաղթած Նորվեգիայի երգով:

Հայկական լանչից հետո մենք սկսեցինք խառնել ցեմենտը և աշխատեցինք ողջ կեսօրը: Այնուհետև հավաքեցինք մեր գործիքները և վերադարձանք Եղեգնաձոր` հոգնած, բայց երջանիկ:

Ես միայն կարող եմ հուսալ, որ վաղն էլ կլինի այնքան ֆանտաստիկ օր, ինչպիսին ինձ պարգևեցին այս քոլեջի ուսանողները և աշխատակազմը այսօր:

Շնորհակալություն:

Անդրեաս Գաբրիելսեն (Նորվեգիա)

« գնալ հետ


© ԱԶԳԿ 2004 - 2015