ԱԶԳԿ կենտրոն
ԱԶԳԿ կենտրոն լոգո
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
Լեզվի դասընթացներ
Գործունեությունը
ԱԶԳԿ մասին
Հավելյալ

ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

Հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր

Ուսանողների տպավորությունները

Բոգլարկա Իվանեգովա

Ես մոտավորապես 12 տարեկան էի, երբ հայրս ինձ մի գիրք տվեց: Նա ինձ հորդորեց այն լավ պահել, քանի որ իր մեջ անհավատալի գեղեցկություն է պարունակում: Երևի դա իմ կարդացած առաջին լուրջ վեպն էր, և այն ստիպեց ինձ սիրել ընթերցանությունը: Դա Սարոյանի` իմ հանդիպած առաջին իսկական գրողի վեպն էր և այդ ժամանակվանից սկսած նաև իմ սիրելին: Հայրիկիս ասած գեղեցկությունը հայկական ոգին էր: Ես չգիտեի՝ ինչպիսին է և որտեղ է գտնվում Հայաստանը. այն ուղղակի կախարդական բառ էր:

Բայց ինձ նայե՛ք հիմա:

Ես նստած եմ, բառի բուն իմաստով (ավելի կոնկրետ` Եղեգնաձորում): Ես չգիտեմ լեզուն, չեմ կարող կարդալ ցուցանակները, և իմ ռուսերենի իմացությունն էլ վատ է: Եվ ես զգում եմ իմ օտարերկրացի լինելը. ես չեմ հասցնում հետևել հայկական ոճին (բոլորը շատ գեղեցիկ են հագնված, այնինչ ես կրում եմ մայրիկիս հին ջինսերը), և ես չունեմ գեղեցիկ սև մազեր: Ես տարբերվում եմ մյուսներից, և դա նկատելի է, բայց ես դեռևս չեմ ընկճվում: Ես չէի էլ կարող ընկճվել, քանի որ միշտ կա մեկը, ով ուսումնասիրում է ինձ, համոզում է ինձ, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում: Ես ընտելանում եմ հայերի հյուրընկալությանը և բարությանը (արտահայտելով այն ժպիտով, հիանալի ժպիտով):

Ես արդեն մի քանի օր է Հայաստանում եմ և կցանկանայի ներկայացնել իմ տեսակետը, որպես օտարերկրացի: Ես շատ երջանիկ էի Երևանից Գորիս 7 ժամյա ճանապարհորդության ժամանակ: Այո՛, ես շատ երջանիկ էի ուղղակի նստել 7 ժամ, որովհետև ինձ շնորհվող տեսարանը տպավորիչ էր: Գյուղական միջավայրը շշմեցուցիչ է. ես երբեք չեմ տեսել այսքան լավ պահպանված և այսքան խաղաղ բնություն: Գորիսից Եղեգնաձոր կատարվող ճանապարհորդությունը Տաթևի վանքով միանգամայն ցնցող էր: Ես կցանկանայի հագնել իմ զբոսանքի կոշիկները, վերցնել վրանը, մի քիչ ուտելիք և ջուր, անջատել բջջային հեռախոսը և կորչել այս սարերում: Ես կհագենայի այս համատարած գեղեցկությամբ: Բայց երևի ես կվերցնեի նաև հայկական լոլիկներ. դրանք արտակարգ են:

Եղեգնաձորը ինձ դուր է գալիս: Այն ինձ շատ է հիշեցնում իմ քաղաք Կրալովսկի Չլմեկը` փոքր քաղաք Սլովակիայում, որը մոտ է գտնվում ուկրաինա-հունգարականսահմանին: Չլմեկը փոքր քաղաք է մոտ 10000 բնակչությամբ: Ես միանգամայն համոզված չեմ մյուս նմանությունների համար, բայց ես կարոտախտ չեմ զգում: Մեր խմբի ստացած ընդունելությունը հանդիսավոր էր: Ես շատ հարգված էի ինձ զգում: Դուք շատ հիանալի տանտերեր եք, ավելի լավ, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել: Ես չգիտեմ՝ ինչ ակնկալիքներ ունեք, բայց ես իսկապես հուսով եմ, որ մենք կարողացանք արդարացնել դրանք, և որ դուք էլ հաճույք ստացաք մեր` Եղեգնաձոր կատարած այցից:

Այս օրը հիշարժան է: Ինձ շատ դուր եկավ պատմության թանգարան կատարած այցը: Վերականգնողական աշխատանքները անսովոր և սթափեցնող էին, բայց ֆիզիկական աշխատանքը հոգնեցնող չէր. այս ամենը շնորհիվ ձեր ստեղծած հրաշալի մթնոլորտի. կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց միասին ստեղծել այդ մթնոլորտը: Մեզ հաջողվեց վերացնել առկա լեզվական արգելքների մեծամասնությունը, այնպես չէ՞: Եվ տարօրինակ է, երբ մտածում ես, որ մենք իրար ճանաչում ենք ընդամենը մեկ օր: Ես շնորհակալ եմ աղջիկներին:

Այժմ գրելը դժվար է: Չգիտեմ էլ ինչ գրեմ: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեր հյուրընկալության և ընկերասիրության համար, ինձ հայկական պարեր սովորեցնելու համար, հայկական երաժշտության համար, անհրաժեշտ գնումների համար: Ես տենչում եմ Հայաստանը ներկայացնել ավելի շատ ժողովուրդների: Ես ձեզ կհիշեմ: Հուսով եմ, որ դուք էլ մեզ կհիշեք, և որ մենք նման ենք շատ ասպեկտներով: Հուսով եմ, որ չեք վախենա հուա խաղալ, քանի որ վախենալու ոչինչ չկա:

Շատ շնորհակալ եմ
Բոգլարկա (Բոգի)

« գնալ հետ


© ԱԶԳԿ 2004 - 2015