Ազգային
   Զարգացման
     Գիտակրթական
         Կենտրոն


Սկիզբ
Նկարներ

ԱԶԳԿ մասին
Նպատակը
Կանոնադրություն
Անդամներ
Կապ

Գործունեությունը
Ընթացիկ ծրագրեր
Ծրագրեր
Ամառային դպրոցներ
Դասախոսներր
Նյութեր

Հավելյալ
Ձեր կարծիքը

 
Դուք այս կայքի
89264 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Ընթացիկ ծրագրեր

«Սեմինարներ աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի (ԱԱՏՌ) ու բնապահպանական տեղեկատվության մասին»


Մարտի 17-ին, ժամը 15:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում կայացավ ԱԶԳԿ կենտրոնի կողմից իրականացվող «Սեմինարներ աղտոտիչների արտանետումների ու տեղափոխման ռեգիստրի (ԱԱՏՌ) և բնապահպանական տեղեկատվության մասին» ծրագրի ներկայացումը:

Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ՝ «Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի» (ՔԳԱՇՄ) փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: Ծրագիրը ներկայացրեց ԱԶԳԿ ՀԿ նախագահ Գայանե Ղուկասյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հյուրերի կողմից տրվեցին ծրագրի իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցեր, պարզաբանվեցին կատարվելիք քայլերը, քննարկվեցին ԱԱՏՌ-ին վերաբերող արդիական խնդիրներ, հնչեցին մի շարք առաջարկներ:
 
© ԱԶԳԿ 2004 - 2009