«Հայաստանի բուհերի դիմորդների շահերի պաշտպանությունը ընդունելության քննությունների ժամանակ տեղի ունեցող կոռուպցիայի հետեւանքների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տեխնիկական ծրագրեր իրականացնող «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ԱԶԳԿ կենտրոն» հասարակական կազմակերպության 2004թ. հունվարի 17-ին Երևան քաղաքում կազմակերպված սեմինարի
ՕՐԱԿԱՐԳ
Այս սեմինարը, որը նախագծի երրորդ փուլի սկիզբն էր նախանշում, ընդգրկում էր Երևանի 6 դպրոցների շուրջ 163 աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին (43 դպրոց` 24 հոգի, 65 դպրոց` 19 հոգի, 119 դպրոց` 28 հոգի, 150 դպրոց` 28 հոգի, 159 դպրոց` 23 հոգի, 160 դպրոց` 30 հոգի, ևս 11 ներկայացուցիչներ` Երևան քաղաքի այլ դպրոցներից):
ԱԶԳԿ ԿՀ-ի նախագահ Գայանե Ղուկասյանը լսարանին ներկայացրեց սեմինարի օրակարգը և մասնակիցներին: Ողջույնի խոսքով հանդես եկան Project harmony կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Էրիկ Նանքերվիսը, և «Կրթություն առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Մուրադյանը: Նրանք նշեցին սեմինարի թեմայի կարևորությունն ու հրատապությունը, հույս հայտնելով, որ այն պատշաճորեն կընկալվի լսարանի կողմից և օգտակար կլինի դիմորդների համար:
Սեմինարի առաջին մասում Կրթության և գիտության նախարարության բուհերի վարչության պետ Սասուն Մելիքյանը ներկայացրեց կենտրոնացված համակարգով բուհերի ընդունելության կանոնակարգը: Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը ընդունելության կարգը պարզաբանեց Երևանի պետական համալսարանի օրինակով՝ ներկայացնելով ԵՊՀ-ում գործող ֆակուլտետները, ընդունելության հնարավորությունները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդունելության կարգը ներկայացրեց համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վլադիմիր Եղիազարյանը:
Սեմինարի երկրորդ մասում ներկայացվեցին հակակոռուպցիոն բովանդակությամբ տեսահոլովակներ և վավերագրական ֆիլմ, այնուհետև, մտքերի փոխանակման ընթացքում, ելույթ ունեցողները (բազմաթիվ աշակերտներ, ծնողներ, տնօրեններ) քննարկեցին կոռուպցիայի հետևանքները անհատի և հասարակության համար:
Քննարկումների արդյունքում մասնակիցների մեծամասնությունը հանգեց այն եզրակացության, որ հասարակության համար խիստ վտանգավոր են տարբեր ոլորտներում աշխատող, սակայն մասնագետ չհանդիսացող անձինք, որոնք իրենց կրթական և աշխատանքային ուղին անցել են՝ դիմելով կոռուպցիայի դրսևորման տարբեր ձևերին: Լսարանի աշակերտության մեծամասնությունը հանգեց այն եզրակացության, որ բուհ հնարավոր է և պետք է ընդունվել՝ ապավինելով միայն սեփական գիտելիքներին:
Սեմինարների աշխատանքներին մասնակցում էր և ելույթ ունեցավ Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Անահիտ Պապիկյանը: Նա ներկայացրեց իրենց կազմակերպության աջակցությամբ Բուլղարիայի ամերիկյան համալսարանում սովորելու հնարավորությունները: Նույն կազմակերպության խորհրդատու Ջիպեգ Իսկակովան ներկայացրեց արտերկրում ուսուցանելու ընթացքում Բաց Հասարակության Ինստիտուտի կողմից մասնակի համաֆինանսավորում ստանալու հնարավորությունները: ACCELS կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Մինասյանը, IREX կազմակերպության ներկայացուցիչ Մակրիտա Ավջյանը ներկայացրեցին ԱՄՆ-ում սովորելու ծրագրերը:
Սեմինարի վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան ծնողներ, աշակերտներ և դպրոցի տնօրեններ՝ Հակոբ Հակոբյանը (թ.159 դպրոց), Անահիտ Դավթյանը (թ.160 դպրոց), Մանիկ Հայրապետյանը (թ.150 դպրոց), Նորիկ Խրիմյանը (թ.65 դպրոց) և այլոք:
Սեմինարին ներկա էին զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ ԱՐ, Կենտրոն, Շանթ, Երևան, Արմենիա հեռուստաընկերություններից, Հ2-Լրաբեր և Հ2-ի «Բարի լույս, Հայաստան» ծրագրերից, Հայ ռադիոյից, և «Արևածաղիկ» ամսաթերթից: Սեմինարը լուսաբանվեց նշված լրատվամիջոցների կողմից սույն թվականի հունվարի 17, 18 և 21-ին: