$title='Tatjana Koke'; include('part1.php');?>
Տատյանա Կոկեն Լատվիայի հանրապետության կրթության և գիտության նախարար է 2007թ դեկտեմբերի 20-ից: Նա սկսել է իր աշխատանքային գործունեությունը Ռիգայի տեխնիկական քոլեջում, որպես անգլերենի ուսուցչուհի: 1986-89թթ. եղել է Լատվիայի համալսարանի կրթության և հոգեբանության ֆակուլտետի ավագ դասախոս, այնուհետև մինչև 1999թ.` նույն ֆակուլտետի դոցենտ: 1999թ.-ին նա եղել է Լատվիայի բարձրագույն կրթության և գիտության նախարար, այնուհետև` կրթության և գիտության նախարարի խորհրդական: Դոկտոր Կոկեն Լատվիայի համալսարանի Կրթության և հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր է, ունի մանկավարժության դոկտորի դիպլոմ: Նրա թեզի թեման է «Մեծահասակների կրթության սոցիալական և կրթական հիմնահարցերը»: 2000թ.-ից Լատվիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է: 1986թ.-ից ղեկավարում է կրթություն, իրավունք և արվեստ մասնագիտացումներով բակալավրի, մագիստրոսի և դոկտորի կոչում ձեռք բերող ուսանողներին հետևյալ թեմաներով. ընդհանուր մանկավարժություն, կրթության փիլիսոփայություն, Եվրամիության երկրների կրթության համակարգեր, մեծահասակների կրթություն, բարձրագույն կրթության բարեփոխումներ, կրթության վրա հիմնված հասարակություն, սոցիալական և կրթական հիմնահարցեր, անձի հոգեբանություն: Տատյանա Կոկեն եղել է հրավիրված դասախոս Գերմանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Լիտվայի մի շարք համալսարաններում: 1994թ.-ից Տատյանա Կոկեն ղեկավարում է կրթության դոկտորանտներին, նրանցից 6-ը ստացել է դոկտորի կոչում: |