$title='UWC ամառային ծրագիր'; $desc='Ուսանողների տպավորությունները'; include ("../inc/part0.php"); ?>
Մինչ այստեղ հասնելը մենք մի քանի օր ճամփորդում էինք. այցելեցինք Գորիս և Տաթևի վանք: Չիմանալով ինչ ակնկալել` մենք հանկարծ հայտնվեցինք քոլեջում: Ես չէի էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի ջերմությամբ մեզ այստեղ կարող էին ընդունել: Մեքենայից իջնելիս մեզ ողջունեցին նոր և ժամանակակից քոլեջի ուսանողները և աշխատակազմը` մեզ հրամցնելով ավանդական աղ ու հաց և ծաղիկներ:
Այսպիսի ֆանտաստիկ ընդունելությունից հետո մենք շրջեցինք քոլեջում: Ես ընկճված էի այսպիսի ընդունելությունից, բայց դա շուտով վերափոխվեց հիացմունքի: Մեզ ցուցադրեցին ուսանողների բազմաբնույթ հմտությունները` վարսահարդարությունից և նորաձևությունից մինչև խեցեգործություն, խոհարարություն և արվեստի գլուխգործոցներ: Այս քոլեջի ուսանողների հետ ժամանակ անցկացնելը յուրահատուկ իրադարձություն էր ինձ համար:
Քոլեջում առաջին ծանոթություններից հետո մենք մի քիչ հանգստացանք, և բոլորս միասին գնացինք զբոսանքի գեղեցիկ Եղեգնաձորում: Մի փոքր հանգստանալուց հետո մենք փորձեցինք իրար սովորեցնել մեր երկրների խաղերը: Մենք` Միացյալ աշխարհի քոլեջների ուսանողներս, մյուսներին սովորեցրեցինք հուա խաղը: Համոզված եմ, որ դրանից հետո մեր հայ ընկերները մեզ խելագար են համարում:
Մյուս օրը վաղ առավոտյան, քոլեջ մեկնելուց առաջ, նախաճաշին մենք կերանք լավաշ և ավանդական հայկական կերակրատեսակներ:
Քոլեջում մենք բեռնավորվեցինք գործիքներով և ուղևորվեցինք Գլաձոր` այժմ Գլաձորի համալսարանի թանգարան դարձած երբեմնի եկեղեցի:
Այնտեղ պահպանված ձեռագրերով հիանալուց հետո վերադարձանք ավտոբուս և ուղևորվեցինք Գլաձորի համալսարան:
Տեսնելով համալսարանը և գեղեցիկ հայկական եկեղեցու շրջակայքում գտնվող մի շարք ավերակները` մենք անցանք գործի` մաքրելով այն ավելորդ բուսականությունից: Եկեղեցու մուտքը մաքրելուց հետո սկսեցինք պարել ավանդական հայկական պարեր, որոնց հետևեց կարճատև նորվեգական սիրողական ներկայացում` ժողովրդական պարով և Եվրատեսիլում հաղթած Նորվեգիայի երգով:
Հայկական լանչից հետո մենք սկսեցինք խառնել ցեմենտը և աշխատեցինք ողջ կեսօրը: Այնուհետև հավաքեցինք մեր գործիքները և վերադարձանք Եղեգնաձոր` հոգնած, բայց երջանիկ:
Ես միայն կարող եմ հուսալ, որ վաղն էլ կլինի այնքան ֆանտաստիկ օր, ինչպիսին ինձ պարգևեցին այս քոլեջի ուսանողները և աշխատակազմը այսօր:
Շնորհակալություն:
Անդրեաս Գաբրիելսեն (Նորվեգիա)