ԱԶԳԿ կենտրոն
ԱԶԳԿ կենտրոն լոգո
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
Լեզվի դասընթացներ
Գործունեությունը
ԱԶԳԿ մասին
Հավելյալ
valign="top" align="center">

ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

Հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր
«Աշխարհի միացյալ քոլեջների» (UWC) ուսանողների համար

գործընկեր - ԱՄՔ (Աշխարհի միացյալ քոլեջներ) շարժման Եվրասիական ազգային կոմիտե
ժամկետ - 1 մայիսի, 2009թ. - 31 օգոստոսի, 2009թ.
Ուսանողների տպավորությունները
Բրոշյուր


Ծրագրի գործընկերներն էին`

  • ՀՀ ԿԳՆ Երևանի Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջը,
  • Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը,
  • Էրեբունի պատմահնագիտական արգելոց - թանգարանը,
  • ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը,
  • Գորիսի ուսուցիչների միությունը,
  • ՀՀ ԿԳՆ Եղեգնաձորի պետական քոլեջը:

ՀՀ ԿԳՆ Եղեգնաձորի պետական քոլեջը ծրագրի իր մասը իրագործելու համար, իր հերթին, համագործակցել է.

  • Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց Թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի,
  • «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի,
  • Վերնաշեն գյուղի գյուղապետարանի,
  • Վայոց Ձորի Պատմական միջավայրի պահպանման մարզային ծառայության հետ:

ԱԶԳԿ կենտրոնը 2009թ հունիսի 1-15-ը Աշխարհի միացյալ քոլեջների ուսանողների համար կազմակերպել էր հայ մշակույթին նվիրված ամառային ծրագիր:
«Աշխարհի միացյալ քոլեջներ» (ԱՄՔ) կրթական շարժումը միջազգային ծրագիր է, որն ուղղված է աշխարհի երիտասարդների փոխըմբռնման ամրապնդմանը և կրթության հավասար հնարավորություններ ապահովելուն` անկախ ուսանողի ֆինանսական պայմաններից: Այն իր մեջ ներառում է 12 քոլեջներ 5 մայրցամաքներում: ԱՄՔ ամեն տարի տրամադրում է ավելի քան 1000 կրթաթոշակ 130 երկրների ուսանողների: ՄԱՔ-ում 16-18 տարեկան ուսանողները երկու տարվա ընթացքում անցնում են նախահամալսարանական խորացված դասընթաց, որն ավարտելով՝ ստանում են բակալավրի միջազգային դիպլոմ: Իր մարդասիրական մտահաղացումների լայն տարածման նպատակով՝ ԱՄՔ-ը կազմակերպում է ամառային դպրոցներ տարբեր երկրներում: Այդպիսի դպրոցներում ուսանողները կարող են ավելի լավ ուսունասիրել և հասկանալ այլ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը և կատարել իրենց փոքրիկ ներդրումը կոնկրետ խնդիրների լուծման մեջ: Այս տարի այդպիսի դպրոց անցկացվեց Հայաստանում: Այն կազմակերպել էր ԱԶԳԿ կենտրոնը` ԱՄՔ շարժման Եվրասիական ազգային կոմիտեի աջակցությամբ:

Հայաստան այցելեցին Իտալիայի և Մեծ Բրիտանիայի քոլեջների ուսանողները: Այցի ընթացքում նրանք ծանոթացան Հայաստանի տարբեր քաղաքներին և պատմաճարտարապետական հուշարձաններին:

Ամառային դպրոցի մասնակիցները եղան Հայաստանի հետևյալ քաղաքներում`

Երևան, Գորիս, Եղեգնաձոր, Սևան, Էջմիածին:

«Թանգարանային կրթություն» ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթացան պատմաճարտարապետական հուշարձաններին, այցելեցին Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր և թանգարաններ՝

Գառնի, Գեղարդ, Զորաց քարեր, Տաթևի վանք, Գլաձոր, Նորավանք, Խոր Վիրապ, Զվարթնոց, Մայր Աթոռ սբ Էջմիածին, Ցեղասպանության թանգարան, Մատենադարան, Գլաձորի համալսարանի թանգարան, Հ. Թումանյանի տուն-թանգարան, Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Փարաջանովի տուն-թանգարան, Էրեբունի թանգարան:

Նրանք հաճույքով մասնակցեցին Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերին` օգնեցին ներկել Անանիա Շիրակացի ճեմարանի ցանկապատը, կատարեցին մաքրման և վերականգնողական աշխատանքներ Երևանի բուսաբանական այգում և միջնադարյան Գլաձոր համալսարանի տարածքում, մասնակցեցին նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ընթացող պեղումներին:

Ուսանողների տպավորությունները ապացուցեցին, որ ծրագիրը անհրաժեշտ է զարգացնել և նորանոր ուսանողներ հրավիրել Հայաստան:

Այս ծրագրի մասին ԱԶԳԿ կենտրոնը հրատարակել է բրոշյուր:

« գնալ հետ