$title='UWC ամառային ծրագիր'; $desc='Ուսանողների տպավորությունները'; include ("../inc/part0.php"); ?>
Իմ և Հայաստանի միջև դատարկ տարածությունը մեծ էր: Ընդհանրապես չիմանալով ոչ երկիրը, ոչ լեզուն, ոչ բնակիչներին` ինձ համար անսովոր էր այս փորձությունը: Եվ ես այսպես էի մտածում օդանավակայանում իմ ժամանման օրը` 2 շաբաթ ինձ ամենուր հետևող աչքեր, դրան էլ ավելացրած ինձ անծանոթ վայրեր. ի՞նչ է լինելու:
Իմ ժամանման օրը ես չկարողացա պատասխան տալ այդ հարցին: Ամեն օր փորձությունների ենթարկվելով, այդ երկիրը ուսումնասիրելով, աշխատելով և ճանապարհորդելով էի ստանում այդ հարցի պատասխանը:
Առաջին անգամ Եղեգնաձորում էր, որ օրը անցկացրեցինք մեր հասակակիցների հետ: Լեզվական հաղորդակցությունը դժվար էր` ոչ անգլերեն, ոչ ռուսերեն, բայց մենք իրար հասկանում էինք ժպիտների և ժեստերի միջոցով: Եվ օրվա վերջում ես չէի կարող արտահայտել, թե ինչքան շնորհակալ էի ջերմ ընդունելության և բացսրտության համար:
Ես դեռևս այդ լեզվով կարդալ և խոսել չգիտեի և Հայաստանի մասին էլ շատ բան չգիտեի, բայց և այնպես ծիծաղում ու ոգեշնչվում էի: Յուրաքանչյուր բառով և գրկախառնությամբ այս դատարկ տարածությունը փոքրանում էր և լցվում:
Ըստ իմ` օտարերկրացու տեսակետի` Հայաստանը մշակութային, ազատ և հյուրընկալ երկիր է, փոքր, բայց և լայնատարած մի շրջան Թուրքիայի և Իրանի միջև: Հարավում` մի ինչ-որ տեղ, կա մի գյուղ` Եղեգնաձոր անունով, որտեղ ես շատ փորձությունների հանդիպեցի և ծանոթացա շատ մարդկանց հետ, որոնց մասին հիշողությունները ես իմ հետ կտանեմ, ուր էլ որ գնամ:
Շնորհակալ եմ ամեն ինչի համար
Մարիամ Մյուլլեր (Գերմանիա)