$title='UWC ամառային ծրագիր'; $desc='Ուսանողների տպավորությունները'; include ("../inc/part0.php"); ?>
Առաջին հայացքից Հայաստանը զարմացնում է իր հյուրընկալությամբ: Եվ ես չեմ սխալվի «Հյուրընկալ» բառը մեծատառ գրելով: Եղեգնաձորի քոլեջի ուսանողները մեզ ողջունեցին հյուրերին դիմավորելու ավանդական ջերմությամբ և սիրով:
Հայկական մշակույթը առկա էր մեր տեսած և մասնակցած ամեն ինչում` ավանդական հայկական ուտելիքում, որ մեզ տրվում էր հայկական չափերով, մեզ սովորեցրած ավանդական պարերում, մեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքում և Եղեգնաձորի բնության գեղեցկության մեջ: Ավելին, բոլոր մեզ հանդիպած հայերը մեծ ոգևորվածությամբ էին մեզ ներկայացնում իրենց մշակույթի հրաշքները, և ես կարծում եմ, որ հենց ժողովուրդն է հանդիսանում մշակույթի հրաշքը:
Ընտանիքն այստեղ շատ կարևոր դեր է խաղում: Ուտելիքի և ընտանիքի անդամների քանակը այնքան շատ է, որ մեկին հանդիպելիս պարզվում է, որ նա քո հորեղբոր կնոջ ընկերն է: Ընկերություն: Եթե որևէ հայ ունի ընկեր Սլովակիայում, Ռուսաստանում կամ որևէ այլ տեղ, և պարզվում է, որ դուք նույն տարածաշրջանից եք, դուք նույնպես նրա ընկերն եք: Այնուամենայնիվ, Հայաստանում ընկերը մեծ նշանակություն ունի: «Կիսելը» այստեղ կարևոր բառ է. նրանք պատրաստ են քեզ տալ իրենց վերջին ունեցածը: Ծիծաղելի չէ՞, որ եվրոպացիները, լինելով ավելի հարուստ և ունենալով կիսելու ավելի շատ բան, բավականին եսասեր են և չունեն կիսելու և հյուրընկալության մշակույթը: Դրա պատճառը հավանաբար այն է, որ այս մշակույթը գործնական ձեռքբերում չէ և ոչ էլ պատասխան տալու միջոց, այլ տալու և ստանալու հաճույք:
Եվ հենց հիմա, լինելով հայկական մշակույթում, ես ցտեսություն եմ ասում, բայց ինչպես հայերն են 10 անգամ վերադառնում հրաժեշտից հետո, ես էլ կվերադառնամ:
Շատ շնորհակալ եմ ձեզ ինձ ուրիշ իրականություն ներկայացնելու համար:
Նատաշա Ռուսաստանից