Ազգային
   Զարգացման
     Գիտակրթական
         Կենտրոն

ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
 
Դուք այս կայքի
243444 -րդ
այցելուն եք



ԱԶԳԿ գործունեությունը :: Ընթացիկ ծրագրեր

Ակտիվացնենք թանգարանները՝ որպես ցկյանս ուսումնառության տարածքներ
(A-MUSE-ALL)


2008 թվականի նոյեմբերից ԱԶԳԿ կենտրոնը ընդգրկված է «Ակտիվացնենք թանգարանները՝ որպես ցկայնս ուսումնառության տարածքներ» ծրագրի մեջ: Ծրագիրն իրականացվում է 5 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Գերմանիայի համատեղ ուժերով: Այն ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի և Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության կողմից: Հայաստանում ծրագիրն իրականացնում են «Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության» հայաստանյան մասնաճյուղը, Թանգարանային աշխատողների և բարեկամների հայկական ասոցիացիան, Ազգային զարգացման գիտակրթական կենտրոնը:

Ծրագրի նպատակն է տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում մեծահասակների կրթության միջոցով զարգացնել միջմշակութային երկխոսությունը և տարածել մշակութային ու ազգային բազմազանության գաղափարները Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ադրբեջանում:

A-MUSE-ALL ծրագրի շրջանակներում պատրաստվել է կայք:

« գնալ հետ


 
© ԱԶԳԿ 2004 - 2012