$title='Members';
include('part1.php');?>
Այս չորսշաբաթյա ակադեմիական ծրագիրը հնարավորություն կտա օտարերկրյա ուսանողներին խորությամբ ուսումնասիրելու հետևյալ դասընթացները.
Կարող եք ստանալ տեղեկություններ ծրագրի կազմակերպիչների և դասավանդող մասնագետների մասին.
Ծրագրի արժեքն է 700.000 հայկական դրամ (ներառում է դասընթացների գինը, ուսումնական նյութերը, տրանսպորտը Հայաստանում, նախաճաշը, սուրճի ընդմիջումներն ու ճաշը, թանգարանների տոմսերը և տեսարժան վայրերի այցելությունները, հյուրանոցի վարձը, սակայն չի ներառում Ճանապարհածախսը): Եթե հայերենին չեք տիրապետում, ապա կարող եք մասնակցել «Հայերեն սկսնակների համար» դասընթացին, որի տևողությունը 120 ժամ է: Դասընթացը վարելու է Գայանե Գրիգորյանը (գիտական կենսագրություն): Այս դասընթացի արժեքը 700.000 հայկական դրամ է ( նույնպես առանց ճանապարհածախսի): Դասընթացները կանցկացնեն Հայաստանի համալսարանների հմուտ դասախոսները: Ծրագիրը առավել մատչելի դարձնելու նպատակով բոլոր դասերը կանցկացվեն Հայաստանի պետական թանգարաններում (Հայաստանի պետական պատկերասրահ, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան): Մրցույթին մասնակցելու դիմում հայտի ձևը կարող եք գտնել այստեղ: Դիմումները ընդունվելու են մինչև մայիսի 30-ը ներառյալ՝ azgk@web.am հասցեով: Ծրագրի մասնակիցները կստանան հավաստագիր, որում արտահայտված կլինի ունկնդրած դասընթանցների ծավալը` կրեդիտային հենքով: Կարդացե՛ք պարբերաբար թարմացվող լրացուցիչ տեղեկությունները: |