Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
152 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

«Ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի
Ազգային խաղերի նկարագրություն

Բռնոցի

Խաղի մասնակիցների քանակը` 20:
Խաղը անցկացնելու վայրը` դալիճ:
Խաղի նպատակը` զարգացնել երեխաների և պատանիների ուժային և արագաուժային կարողությունները, ճարպկությունը:
Անհրաժեշտ գույքը` կավիճ, մետր:
Գծել քառանկուսի 9մ x 9մ կամ 6մ x 6մ չափերով և շրջանագիծ` 1.5մ x 1.5մ չափերով:

Դահլիճում գծում են ընդարձակ քառակուսի, իսկ քառակուսու կենտրոնում` կես մետր տրամագծով մի շրջանագիծ, որտեղ հոգնելիս հանգստանում է միոտանին (միայն այս շրջանի մեջ միոտանին իրավունք ունի երկրորդ ոտքը գետնին դնելու): Այդ շրջանագիծը կոչվում է հանգստատուն: Ընտրվում է մի թիմ և հակառակորդ որևէ թիմից 2 միոտանի, որոնք կանգնում են շրջանագծի մեջ և հաջորդաբար 2 րոպեն լրանալուն պես (կամ հոգնելու դեպքում) փոխվում են տեղերով: Մյուս թիմի անդամները շարվում են քառանկուսու մեջ և խաղի սկիզբը ազդարարող հրամանից հետո փախչում են միոտանուց: Քառանկուսու սահմաններից դուրս եկած խաղացողը համարվում է պարտված և լքում է դաշտը՝ այդպիսով նվիրելով միավոր հակառակորդ թիմին: Յուրաքանչյուր խաղ տևում է 4 րոպե: Ամեն թիմին տրվում է մասնակիցների քանակին համապատասխան 20-ական միավոր: Միոտանիները միավոր չեն վաստակում, նրանք պարզապես փոքրացնում են հակառակորդ թիմի միավորները` յուրաքանչյուր բռնված աշակերտի համար նվազեցնելով մեկական միավորով:

 
© ԱԶԳԿ 2004 - 2012