Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
55 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացված ծրագրեր

Ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում

դոնոր - ՀՀ Մշակույթի նախարարություն
ժամկետ - 2009թ., հոկտեմբերի 1 – 2010թ., փետրվարի 27
եզրափակիչ խաղ - 2010թ. հունվարի 30

Խաղերի նկարագրությունը
Բռնոցի
Աչքկապուկ
Կուկու
Մեկ Ցատկ
Ֆորշանգ
Դպրոցներ
Ուսուցիչներ
Մասնակիցներ
Մրցավարներ, ժյուրի
Հյուրեր
Խաղերի արդյունքները

Ծրագրի նպատակը`
պահպանել ու զարգացնել հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային այն ժառանգությունը, որը վերաբերում է շարժական բնույթ կրող ազգային խաղերին:

Ծրագրի խորհրդատուներ
Սվետլանա Պողոսյան (պատմ. գիտ. թեկնածու, ազգագրագետ)
Հրանտ Ավանեսյան (ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր)
Կոնստանդին Վեքիլյան (մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ)

Ծրագրի ընթացքը համառոտ

Ծրագրին մասնակցելու համար ընտրվել են Երևանի 5 հանրակրթական և մանկապատանեկան մարզադպրոցներ` միջին դասարանների 20-ական աշակերտներով: Ընտրված դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներին և մարզիչներին ներկայացվեցին մի քանի ազգային խաղեր: Վերջիններս, յուրաքանչյուրն իր դպրոցում, սովորեցրեց ազգային խաղերը աշակերտներին: Ծրագիրը եզրափակվեց մրցույթով:

 

Եզրափակիչ խաղեր
Հունվարի 30-ին ժամը 11-ին ԵՊՀ մարզահամալիրի դահլիճներից մեկում տեղի ունեցավ «Հայ ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում, որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի եզրափակիչ մրցույթը:
Մասնակցում էին Երևանի հետևյալ դպրոցների թիմերը.
Ռ.Միրոյանի անվան թիվ 77 դպրոց (ուսուցիչներ՝ Օլգա Ջանփոլադյան, Վահե Մելիքսեթյան)
Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոց (ուսուցիչ՝ Աշոտ Սողոմանյան)
Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց (մարզիչ՝ Վլադիմիր Զաքոյան)
Հ. Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 դպրոց (ուսուցիչ՝ Ժիրայր Վարդանյան)
Արաբկիր համայնքի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի ՕՀՄՄ (մարզիչներ՝ Մարիետա Կարագյան, Վարսիկ Կարապետյան)
Մասնակից աշակերտների լրիվ ցուցակը այստեղ է:

Ժյուրիի կազմ
Ժյուրիի նախագահ` Կոստանդին Վեքիլյան - ֆիզիկական դաստիարակության ամբիոնի մարզիչ-խորհրդատու
Հրանտ Ավանեսյան` ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Լուիզա Ավագյան` ԱԶԳԿ ՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ծրագրի քարտուղար

Մրցավարական կազմ
Աշոտ Սողոմոնյան (գլխավոր մրցավար)
Վահե Մելիքսեթյան
Օլգա Ջանփոլադյան
Ֆելիքս Սարգսյան
Վարսիկ Հայրապետյան

«Հայ ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի շրջանակներում իրականացվող ազգային խաղերի եզրափակիչ փուլի բացման խոսքով հանդես եկավ «ԱԶԳԿ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը: Բացման խոսքից հետո մրցույթին մասնակցող 5 դպրոցների հավաքականների աշակերտները և ներկաները կատարեցին ՀՀ օրհներգը, որից հետո մրցույթը հայտարարվեց բացված:

Ծրագրի փորձագետների կողմից Վարդ Բդոյանի «Հայ ժողովրդական խաղեր» եռահատոր աշխատությունից ընտրվել և մշակվել էին 5 ազգային խաղ, որոնք ներկայացվել էին ծրագրին մասնակցող դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և մարզիչներին: Վերջիններս ուսուցանել էին խաղերը իրենց թիմերին: Այդ խաղերը՝ բռնոցի, աչքկապուկ, կուկու, մեկ ցատկ, ֆորշանգ, ինչպես նաև մեկ սպորտային խաղ անակնկալ, խաղացվեցին եզրափակիչին: Խաղերի արդյունքները միավորների տեսքով կարող եք տեսնել այստեղ:

Ազգային խաղերի եզրափակիչ մրցույթի հաղթող է ճանաչվել Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 դպրոցի հավաքականը:


Եզրափակչի արդյունքները

1-ին տեղ - Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 դպրոցի հավաքական (ուսուցիչ՝ Օլգա Ջանփոլադյան և Վահե Մելիքսեթյան)
2-րդ տեղ - Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի հավաքական (ուսուցիչ՝ Աշոտ Սողոմանյան)
3-րդ տեղ - Արաբկիր համայնքի Ալբերտ Գրիգորյան անվան Սուսերամարտի ՕՀՄՄ (մարզիչներ՝ Մարիետա Կարագյան և Վարսիկ Կարապետյան)
4-րդ տեղ - Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի հավաքական(ուսուցիչ՝ Վլադիմիր Զաքոյան)
5-րդ տեղ - Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 դպրոցի հավաքական (ուսուցիչ՝ Ժիրայր Վարդանյան)

Բոլոր դպրոցների հավաքականների անդամներին հանձնվեցին հավաստագրեր և խրախուսական պարգևներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած թիմին հանձնվեց նաև գավաթ:
 
© ԱԶԳԿ 2004 - 2012