Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
142 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

«Ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի
Ազգային խաղերի նկարագրություն

Կուկու

Խաղի մասնակիցների քանակը` 20:
Խաղը անցկացնելու վայրը` դալիճ:
Խաղի նպատակը` բարելավել երեխաների և պատանիների հնարամտությունը, արագաշարժությունը:
Անհրաժեշտ գույքը` կավիճ, մետր:

Մրցավարը որոշում է, թե ինչ հերթականությամբ և որ խմբերն են սկսելու խաղը: Գծում ենք մի շրջանագիծ, որի կենտրոնում կանգնում է առաջին թիմի ներկայացուցիչը` շունը` թաշկինակը ձեռքին: Նրա կողքին շրջանաձև պպզում են հակառակորդ թիմի 20 անդամները` աքաղաղները. նրանք կազմում են շրջանագիծ բռնելով իրար ձեռքերը և ետ գնալով: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» կանչում և իսկույն պպզում են: Շունը ձայնից աշխատում է գուշակել, թե որ աքաղաղն էր կանչողը և ձեռքի թաշկինակով հարվածում է նրան: Ում գուշակում է, այդ խաղացողը դուրս է գալիս: Խաղի համար տրվում է 3 րոպե ժամանակ: Յուրաքանչյուր թիմ խաղի սկզբին ստանում է պայմանական 20 միավոր, որը պակասում է մեկական միավորով յուրաքանչյուր մասնակից կորցնելու դեպքում: Շունը միավոր չի վաստակում: Այսպես խաղում են բոլոր 5 թիմերը: Միավորները հաշվում են խաղի վերջում:

 
© ԱԶԳԿ 2004 - 2012