Ազգային
   Զարգացման
     Գիտակրթական
         Կենտրոն


Սկիզբ
Նկարներ

ԱԶԳԿ մասին
Նպատակը
Կանոնադրություն
Անդամներ
Կապ

Գործունեությունը
Ընթացիկ ծրագրեր
Ծրագրեր
Ամառային դպրոցներ
Դասախոսներր
Նյութեր

Հավելյալ
Ձեր կարծիքը

 
Դուք այս կայքի
74475 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

«Հայաստանում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ տեղի ունեցող կոռուպցիայի հետևանքների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացումը»



դոնոր - ԱՄՆ Պետդեպարտամենտի մշակույթի և կրթական գործերի բյուրո, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ
իրականացվել է - 2001թ., նոյեմբեր - 2002թ., մայիս

Ծրագիրը բաղկացած էր 2 փուլից:

Առաջին փուլի ընթացքում հանրապետության 5 դպրոցներում (Երևան, Գյումրի և Գորիս քաղաքներում) անցկացվեցին սոցիոլոգիական հարցումներ, որոնց նպատակն էր պարզել. ա) դպրոցների ավարտական դասարանների աշակերտների և ծնողների կարծիքը կրթական համակարգում և, մասնավորապես, բուհական ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիայի հնարավոր դրսևորումների վերաբերյալ,
բ) ընդունելության քննությունների վերաբերյալ ապագա դիմորդների և նրանց ծնողների հետաքրքրությունը և լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտությունը:

Հիմնվելով հարցման արդյունքների վրա՝ ծրագրի երկրորդ փուլում անցկացվեցին սեմինար պարապմունքներ՝ հարցման ենթարկված աշակերտների և նրանց ծնողների համար: Հարցվողների խնդրանքով սեմինարներին հրավիրվեցին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, մի շարք պետական բուհերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարների ընթացքում մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ միջազգային բուհական համակարգի և, մասնավորապես, բուհերի ընդունելությունների հետ առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:

Անցկացվեցին նաև ինտերակտիվ պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցներն ազատ քննարկումերի միջոցով վերլուծեցին և իրենց համար բացահայտեցին անարդար ճանապարհով բուհ ընդունվելու հնարավոր բացասական հետևանքները ինչպես իրենց, այնպես էլ հասարակության համար:

Սեմինարների վերջում մասնակիցներին բաժանվեցին գնահատման անանուն թերթիկներ, որոնց վերլուծությունը ցույց տվեց նրանց բարձր գնահատականը կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչը ծրագրում բարձրացված խնդիրների արդիականության և հրատապության լավագույն ապացույցն էր:

 
© ԱԶԳԿ 2004 - 2009