Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
ԱԶԳԿ մասին
Գործունեությունը
Հավելյալ
Դուք այս կայքի
141 -րդ
այցելուն եք


ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

«Փոքր բիզնեսի ոլորտում վերապատրաստման դասընթացներ` գործազրկության վտանգի տակ գտնվող ուսուցիչների և համայնքի անդամների համար»



դոնոր - Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ (IIZ DVV)
իրականացվել է - 2003թ., հոկտեմբերի 27 - 2004թ., մարտի 27

Ծրագրի նպատակը - փոքր բիզնեսի դասընթացների միջոցով օպտիմալացման արդյունքում կրճատված ուսուցիչների և գործազրկության եզրին կանգնած համայնքի այլ անդամների վերաորակավորմամբ նպաստել աղքատացման նվազեցմանը:

Դասընթացի մանկավարժահոգեբանական հատվածը մշակվել և իրականացվել է «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոնի» կողմից: Այն բաղկացած էր 2 մասից՝ «Ուսուցիչը և ժամանակը» և «Դրված նպատակին հասնելու հոգեբանությունը»:

Դասընթացի բիզնեսին նվիրված «Ինչպես սկսել սեխական գործը» հատվածի մշակումը և անցկացումը իրականացվել է «Ապրիկոտ Պլյուս» ուսւոմնական և խորհրդատվական ընկերության կողմից: Ծրագրի ընթացքում կենտրոնը համագործակցել է Սիսիանի ուսուցիչների միության հետ: Ծրագրի իրականացմանը աջակցել են ՀՀ ԿԳ նախարարությունը՝ ի դեմս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, Սիսիանի Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման կենտրոնը, «Կամուջ» և «Արեգակ» վարկատու կազմակերպությունները, IREX, World Vision, Peace Corps միջազգային կազմակերպությունները:

Դասընթացի արդյունավետությունը գնահատվել է ունկնդիրների կողմից լրացված գնահատման թերթիկներով:

Արդյունքում ծրագրի յուրաքանչյուր մասնակից մոտավոր պատկերացում կազմեց իր նախընտրած բիզնեսի, նրա կազմակերպման, ֆինանսների հայթայթման և այլնի մասին:

Մասնակիցները նշում էին, որ իրենց հոգեբանորեն պատրաստ են զգում մտնել բիզնեսի ոլորտ, ավելի սթափ են գնահատում ստեղծված իրավիճակը, անցել է ներքին հակասությունը, փոխվել են հին մտածողությունն ու հոգեբանությունը: Մասնակիցները նշում են նաև թեմաների ընտրության ճշտությունը և ծրագրի կազմակերպիչների հետ հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հաճախել են համակարգչային դասընթացներ և այժմ կարող են հարցեր ուղղել ԱԶԳԿ-ին էլեկտրոնային եղանակով:

 
© ԱԶԳԿ 2004 - 2012