ԱԶԳԿ մասին :: Նպատակներն ու խնդիրները
Կազմակերպությունը նպատակ ունի նպաստելու.
-
ազգային զարգացմանը կրթության կազմակերպման միջոցով,
- Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը և ինտեգրմանը միջազգային կրթական համակարգին,
- նոր, ավելի արդյունավետ ուսումնական ծրագրերի և տեխնոլոգիաների մշակմանը, ներդրմանը և դրանց շարունակական զարգացմանը:
Կազմակերպությունը ակտիվորեն մասնակցել և մասնակցում է կրթության զարգացման հետ կապված օրենսդրական դաշտի զարգացմանը,
կապեր է հաստատում և համագործակցում կրթության զարգացմանը նպաստող միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են
ACTR/ACCELS, USAID,
Project Harmony,
OSIAF-Armenia կազմակերպությունները:
Կազմակերպության գործունեությունը ուղղված է նպաստելու դպրոց-համայնք կապերի զարգացմանը Հայաստանում, նպաստելու
համայնքներում նոր տնտեսական հարաբերություններին համահունչ մտածողության ձևավորմանը, օտարերկրյա ուսանողների ներգրավմանը
Հայաստանի բուհական համակարգում, քաղաքացիական կրթության զարգացմանը Հայաստանում:
Կազմակերպությունը պաշտպանում է իր անդամների շահերը տարբեր ատյաններում, մշակում կազմակերպության շահերի կոլեկտիվ
պաշտպանության համակարգ:
« գնալ հետ
|