width=80%>

ԱԶԳԿ գործունեությունը :: Ընթացիկ ծրագրեր
Ձմեռային դպրոց
«Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանումը»

Բացման արարողություն

Նոյեմբերի 30-ին ԵՊՀ Վարդգէս և Ռիթա Պալեանների անվան գիտաժողովների դահլիՃում տեղի ունեցավ ԱԶԳԿ կենտրոնի կողմից կազմակերպած «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանումը» թեմայով ձմեռային դպրոցի պաշտոնական բացման արարողությունը: Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր համալսարաններից ու միջազգային տարբեր կազմակերպություններից: Արարողությունը լուսաբանվեց մի շարք թերթերի, ռադիոկայանների, հեռուստաընկերությունների, ինչպես նաև էլեկտրոնային պարբերականների կողմից:

Մի քանի Էլեկտրոնային հրապարակումներ`
Նովոստի Արմենիա
Կրթական համալիր էջ-պորտալ
ԵՊՀ
Արարողությունը բացեց ԱԶԳԿ կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Ղուկասյանը, ելույթներով հանդես եկան Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության Հայաստանյան մասնաճյուղի Բարձրագույն կրթության աջակցության ծրագրի համակարգող Աննա Գևորգյանը: Նրանք բոլորը շատ կարևորեցին դասընթացի թեմատիկան, նշելով, որ Ձմեռային դպրոցը կօգնի բոլոր մասնակիցներին, բուհերին և ընդհանրապես կրթական համակարգին: Օրվա դասապրոցեսը վարեց ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանը, որը հանդես եկավ «Եվրոպական թյունինգ» նախագիծի մասին զեկույցով: