«ԱԶԳԿ կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2009թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 11-ը անց է կացրել երկշաբաթյա ձմեռային դպրոց՝ «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանումը» թեմայով:
Նախագծի նպատակը կրթական ծրագրերի մեթոդոլոգիայի, պլանավորման, հեղինակման, դասավանդման և գնահատման բնագավառներում բուհերի վարչական
աշխատողների և դասավանդողների գիտելիքների մակարդակի բարձրացումն է:
Դասընթացի հիմնական թեմաներն են.
-
Եվրոպական չափայնության խթանումը` որպես Բոլոնիայի գործընթացի ուղղություն
-
Ելքային կրթական արդյունքներ
-
Եվրոպական «թյունինգ» նախագիծը
-
Համադրելի ծրագրեր կազմելու մեթոդաբանությունը
-
Բարձրագույն կրթության բազմամակարդակ ուսումնական ծրագրեր կազմելու մեթոդաբանության մշակումը:
Դասընթացի բացման և փակման արարողություններին ներկա էին բազմաթիվ հյուրեր համալսարաններից և միջազգային տարբեր կազմակերպություններից:
Դասընթացին մասնակցեցին պետական և ոչ պետական բուհերի, միջազգային և պետական կրթական կառույցների 29 ներկայացուցիչներ (տես մասնակիցների ցուցակը):
Որպես դասավանդողներ հրավիրվել էին Բոլոնիայի գործընթացի փորձագետներ Մեծ Բրիտանիայից` պրոֆեսոր Էնդի Գիբսը (Նեփիեր համալսարան, Էդինբուրգ) և պրոֆեսոր Թերենս Կլիֆորդ-Ամոսը (Քրայստ Չըրչ համալսարան, Քանթըրբրի): Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ
Արմեն Բուդաղյանը: Դպրոցին մասնակցեց նաև ուսանողության ներկայացուցիչ, «Կրթություն և տեղեկատվություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գևորգ Թամամյանը: Նա ներկայացրեց Բոլոնիայի համակարգի մասին բուհերի ուսանողների և դասախոսների իրազեկության բարձրացման ուղղությամբ ՀԿ-ի կատարած աշխատանքները:
Ծրագրի վերջում մասնակիցները կլոր սեղանի ֆորմատով քննարկումներ կազմակերպեցին Երևանի պետական կոնսերվատորիայում և «Եվրասիա» միջազգային համալսարանում՝ իրենց ձեռք բերած գիտելիքները ներկայացնելով այդ բուհերի դասախոսական անձնակազմին և ուսանողներին: Մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր:
Ձմեռային դպրոցի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:
|
|
«ԱԶԳԿ կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԲՀԻՕՀ–ի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ և Երևանի պետական համալսարանի բազայի հիման վրա արդեն երկու անգամ բուհերի ադմինիստրատիվ աշխատողների համար կազմակերպել է միջազգային ամառային դպրոցներ.
-
-2006 թվականին
-
«Կրթության կառավարումը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» թեմայով ամառային դպրոց, որի ընթացքում քննարկվեցին ինչպես Բոլոնիայի հռչակագրի բոլոր կանոնակարգերը , այնպես էլ Հայաստանի ձեռքբերումները այդ գործընթացի իրականացման գործում,
-
-2008 թվականին
- «Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» թեմայով ամառային դպրոց, որի ընթացքում քննարկվեցին հետբուհական կրթության կառավարմանը վերաբերող հարցեր:
« գնալ հետ