դոնոր - ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության
(USAID) տեխնիկական աջակցման ծրագրեր իրականացնող
«Համաշխարհային Ուսուցում» (WL) կազմակերպություն:
իրականացվել է - 2002թ., նոյեմբերի 1 - 2003թ., հունիսի 30
Ծրագրի նպատակը - Այս ծրագիրը փաստորեն հանդիսացավ 2001թ. նոյեմբերից մինչև 2002թ. մայիսը ԱԶԳԿ կենտրոնի իրականացրած
«Հայաստանում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ տեղի ունեցող կոռուպցիայի հետևանքների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացումը» ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակն էր պարզել, թե առաջին փուլի սեմինարները որքանով են օգտակար եղել դրանց մասնակցած դիմորդներին, ինչպես նաև ճշգրտել նոր փուլում սեմնարների անցկացման ձևը:
Այս անգամ ծրագրում ընդգրկվեցին Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43, Արտաշատի թիվ 4և Արմավիրի Ռ. Եգոյանի անվան թիվ 1 դպրոցները: Սեմնարներին հրավիրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երվանի պետական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարների ժամանակ ՀՀ բուհերի ապագա դիմորդները ծանոթացան ինչպես իրենց իրավունքների, այնպես էլ Հայաստանում գործող բուհերի հնարավորությունների հետ: Նրանք նաև սպառիչ պատասխաններ ստացան ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ միջազգային բուհական համակարգի, մասնավորապես՝ բուհական ընդունելությունների հետ առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:
Անցկացվեցին նաև ինտերակտիվ պարապմունքներ, որոնց ընթացքում ցուցադրվեցին Տարածաշրջանային զարգացման կենտրոն/«Թրանսփերենսի Ինփերնեյշընըլ» կազմակերպության կողմից տրամադրված հակակոռուպցիոն քարոզչական տեսահոլովակները: Մասնակիցները ազատ քննարկումների միջոցով վերլուծեցին և բացահայտեցին անարարդար ճանապարհով բուհ ընդունվելու հնարավոր բացասական հետևանքներն ինչպես իրենց, այնպես էլ հասարակության համար: Սեմինարների վերջում մասնակիցներին բաժանվեցին գնահատման անանուն թերթիկներ, որոնց վերլուծությունը ցույց տվեց, որ նրանք բարձր են գնահատել կատարված աշխատանքը, ինչը ծրագրում բարձրացված խնդիրների արդիականության և հրատապության լավագույն ապացույցն է: