$title='Tatjana Koke'; include('part1.php');?>
ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր «Ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի Ազգային խաղերի նկարագրություն Բռնոցի
Դահլիճում գծում են ընդարձակ քառակուսի, իսկ քառակուսու կենտրոնում` կես մետր տրամագծով մի շրջանագիծ, որտեղ հոգնելիս հանգստանում է միոտանին (միայն այս շրջանի մեջ միոտանին իրավունք ունի երկրորդ ոտքը գետնին դնելու): Այդ շրջանագիծը կոչվում է հանգստատուն: Ընտրվում է մի թիմ և հակառակորդ որևէ թիմից 2 միոտանի, որոնք կանգնում են շրջանագծի մեջ և հաջորդաբար 2 րոպեն լրանալուն պես (կամ հոգնելու դեպքում) փոխվում են տեղերով: Մյուս թիմի անդամները շարվում են քառանկուսու մեջ և խաղի սկիզբը ազդարարող հրամանից հետո փախչում են միոտանուց: Քառանկուսու սահմաններից դուրս եկած խաղացողը համարվում է պարտված և լքում է դաշտը՝ այդպիսով նվիրելով միավոր հակառակորդ թիմին: Յուրաքանչյուր խաղ տևում է 4 րոպե: Ամեն թիմին տրվում է մասնակիցների քանակին համապատասխան 20-ական միավոր: Միոտանիները միավոր չեն վաստակում, նրանք պարզապես փոքրացնում են հակառակորդ թիմի միավորները` յուրաքանչյուր բռնված աշակերտի համար նվազեցնելով մեկական միավորով: |