$title='Tatjana Koke'; include('part1.php');?>
ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր «Ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի Ազգային խաղերի նկարագրություն Կուկու
Մրցավարը որոշում է, թե ինչ հերթականությամբ և որ խմբերն են սկսելու խաղը: Գծում ենք մի շրջանագիծ, որի կենտրոնում կանգնում է առաջին թիմի ներկայացուցիչը` շունը` թաշկինակը ձեռքին: Նրա կողքին շրջանաձև պպզում են հակառակորդ թիմի 20 անդամները` աքաղաղները. նրանք կազմում են շրջանագիծ բռնելով իրար ձեռքերը և ետ գնալով: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» կանչում և իսկույն պպզում են: Շունը ձայնից աշխատում է գուշակել, թե որ աքաղաղն էր կանչողը և ձեռքի թաշկինակով հարվածում է նրան: Ում գուշակում է, այդ խաղացողը դուրս է գալիս: Խաղի համար տրվում է 3 րոպե ժամանակ: Յուրաքանչյուր թիմ խաղի սկզբին ստանում է պայմանական 20 միավոր, որը պակասում է մեկական միավորով յուրաքանչյուր մասնակից կորցնելու դեպքում: Շունը միավոր չի վաստակում: Այսպես խաղում են բոլոր 5 թիմերը: Միավորները հաշվում են խաղի վերջում: |