width=90%>
ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

«Ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի
Ազգային խաղերի նկարագրություն

Ֆորշանգ

Խաղի մասնակիցների քանակը` 20:
Խաղը անցկացնելու վայրը` դալիճ:
Անհրաժեշտ գույքը` գլանաձև փայտիկ, թենիսի գնդակ, զամբյուղ :

1–ին մասնակիցը, փայտը ցուցամատով պահած (ափը վերև), վազելով կամ քայլելով հասնում է դաշտի կենտրոն, ցած է դնում փայտը, վերցնում է թենիսի գնդակը, վազելով հասնում է եզրակետին և նետում է զամբյուղի մեջ: Գնդակը նետելուց հետո վերադառնում է դաշտի կենտրոն, վերցնում է փայտը և մեկ մատի վրա պահած` բերում, տալիս է հաջորդ խաղացողին: Խաղը գնահատվում է ըստ ժամանակի (արագության), 1-5 միավոր + նետված գնդակների քանակը` յուրաքանչյուրի համար 0,5 միավոր և հանած խախտումները` 0,5 միավոր յուրաքանչյուրի համար: Մրցում են սկզբում 2 թիմ: