width=90%>
ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր

«Ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում» ծրագրի
Ազգային խաղերի նկարագրություն

Աչքկապուկ

Խաղի մասնակիցների քանակը` 20:
Խաղը անցկացնելու վայրը` դալիճ:
Խաղի նպատակը` նպաստել երեխաների և պատանիների կողմնորոշմանը, արագ ընկալմանը և լսողության բարելավմանը:
Անհրաժեշտ գույքը` աչքերը կապելու համար ժապավեններ:

Խաղալու համար ընտրում է մի թիմ և հակառակորդ թիմերից որևէ մեկից` հովիվ: Այնուհետև թաշկինակով փակում են հովվի աչքերը, և մյուս թիմը, «հովիվ-հովիվ» բղավելով, վազում է նրա շուրջը` աշխատելով առանց նրանից բռնվելու խփել, փախչել: Հովիվը նետվում է դեպի ձայնի կողմը և փորձում նրանց բռնել: Բռնվողները խաղից դուրս են գալիս: Խաղը շարունակվում է 5 րոպե: Յուրաքանչյուր թիմին տրվում է մասնակիցների քանակին հավասար միավորներ: Հովիվները միավորներ չեն վաստակում, նրանք պարզապես փոքրացնում են հակառակորդ թիմի միավորները յուրաքանչյուր բռնված աշակերտի համար նվազեցնելով մեկական միավորով: